ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի միջև այսօր ստորագրվել է պետություն-մասնավոր համագործակցության վերաբերյալ հուշագիր։
Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը:
Հուշագրի նպատակը Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանի Հանրապետության ազգային տաղավարի կազմակերպումն ու ժամանակակից արվեստի ոլորտում հետագա համագործակցության շրջանակի ընդլայնումն է։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորել է պետություն-մասնավոր համագործակցությունը՝ որպես պետական քաղաքականության առանցքային մաս. «Մասնավորի հետ համագործակցությունն ապահովում է գործընթացի ճկունություն և բարձր պրոֆեսիոնալիզմ: Ուրախ ենք, որ այնպիսի կարևորագույն միջոցառմանը, ինչպիսին Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեն է, Հայաստանը ներկայանալու է ոլորտում լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի նախագծով: Մեր նպատակն է քայլել աշխարհին համահունչ, արդիական մոտեցումներով ու լինել նորարար, ինչն էլ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի այցեքարտերից է»:
«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի ազգային տաղավարը Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում. ««Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը, որը բացի նախագիծն իրականացնողից՝ նաև գլխավոր հովանավորն է, ամեն ջանք գործադրում է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը պատշաճ ներկայանա միջազգային հանրությանը: Նախագծով ցանկանում ենք աշխարհին փոխանցել մեր օրերում այնքան պակասող հոգևոր արժեքների գաղափարը. հիմնական ուղերձն է դադար առնել և նայել մեր հոգու խորքը, վերարժևորել ունեցածն ու այն տեսանելի դարձնել»:
Նշենք, որ Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի ազգային տաղավարը ներկայանալու է ֆրանսահայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» նախագծով, որի համադրողն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը, իսկ կոմիսարը՝ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը։
Համաձայն հուշագրի՝ Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի ողջ ժամանակահատվածում «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը հանդիսանալու է գլխավոր հովանավորը և աջակցելու է ազգային տաղավարի կազմակերպմանը և ֆինանսավորմանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն էլ պարտավորվում է կազմակերպական, տեղեկատվական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել ազգային տաղավարի կազմակերպմանը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ինչպե՞ս կարդալ գիրք,երբ հեռախոսը ձեռքիդ է: 1)Առաջարկեք սկսել օրական ընդամենը 15-20 էջից: Դա տևում է մոտ 20 րոպե, բայց ստեղծում է կայուն սովորույթ: Կարևորը ոչ թե քանակն է, այլ պարբերականությունը:…
Հարգելի՛ ուսուցիչներ, այս անգամ ուզում եմ անդրադառնալ կրտսեր դպրոցականների դեզադապտացիային, բավականին նուրբ և կարևոր թեմա է: Սա այն վիճակն է, երբ երեխան չի կարողանում հարմարվել դպրոցական կյանքի նոր պահանջներին, ինչը…
«Իրավունքը՝ որպես պաշտպանիչ վահան» ·«â€‹Գիտեմ իմ իրավունքները․ պաշտպանված եմ»: ·«Մարդու իրավունքները վահան են ոչ թե ուժեղի, այլ արդարի ձեռքում»: ​Իրավունքը պաշտպանում է մարդուն կամայականությունից: Օրենքը սահմանում է սահմաններ և դառնում…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որի մասին սովորաբար լռում ենք մեթոդական միավորումների ժամանակ: Մենք բոլորս էլ ունենք այդ «բարդ» աշակերտը, ով չի լսում, խանգարում է, տեղից…
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց