ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական ֆինանսավորմամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին տրամադրվել է շուրջ 80 մլն դրամ՝ միջազգային չափանիշներին համապատասխանող բալետային փորձասենյակների և բեմահարթակի նոր հատակածածկույթի ձեռքբերման նպատակով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, շրջայց է կատարել և ներկա եղել բալետի պարողների փորձին՝ նոր հատակածածկույթով փորձասենյակում:
Նախարարի տեղակալի նշմամբ՝ պետության կողմից հատկացված գումարի տրամադրումը բխում է ոլորտում իրականացվող ռազմավարական ծրագրերի ապահովման անհրաժեշտությունից. «Պրոֆեսիոնալ բալետային հատակի ձեռքբերումը կնպաստի բալետային թատերախմբի բնականոն գործունեության ապահովմանը, ազգային, դասական պարարվեստի բնագավառում նոր բեմադրությունների և ծրագրերի իրականացմանը, օպերայի և բալետի ազգային ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը: Պետությունը բոլոր հնարավոր միջոցները ներդնում է, որպեսզի ապահովվի օպերային և բալետի թատրոնի ներկայացումների բարձր որակը: Նոր ենթակառուցվածքների ապահովումը կարևոր է՝ արտերկրում մեր բալետային բեմադրությունների ներկայացման բարելավման, ինչպես նաև արտերկրից հյուրախաղերի եկած արտիստների և բալետային խմբերի անխոչընդոտ և բարձր մակարդակով ելույթների իրականացման առումով։ Բոլոր ջանքերը պետք է ներդնենք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Հայաստանի այցեքարտը դարձնելու ուղղությամբ: Այս ամենի համատեքստում անչափ կարևորում եմ նաև կադրային ճիշտ քաղաքականությունը, Երևանի պարարվեստի պետական քոլեջի երիտասարդ պարողների մասնագիտական գործունեության խթանման, մասնագիտական զարգացման, դեպի մեծ բեմ նրանց մուտքի ապահովման տեսանկյունից»:
Նախարարի տեղակալը շնորհավորել է բալետային խմբի անդամներին այս կարևոր իրադարձության կապակցությամբ՝ մաղթելով ստեղծագործական հաջողություններ և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի տեղեկացմամբ՝ հատակածածկույթը ձեռք է բերվել բալետային 2 փորձասենյակների և բեմահարթակի համար. «Եվրոպական «Harlequin Liberty» ապրանքանիշի այս հատակածածկույթը համապատասխանում է միջազգային չափանիշներին:
«Հատակը, որ մենք արդեն ունենք, հնարավորություն կտա նաև բալետային ներկայացումներով ճամփորդել ՀՀ տարածքում: Կավելանան մեր մարզային շրջագայությունները և այժմ կկարողանանք մարզերի մեր հանդիսատեսին հնարավորություն ընձեռել վայելելու բալետային ներկայացումներ»,- նշել է Կարեն Դուրգարյանը:
Թատրոնի գլխավոր բալետմայստերի պարտականությունները կատարող Ռուբեն Մուրադյանի խոսքով բալետային հատակի ձեռքբերումը կարևոր է դերասանների անվտանգ մասնագիտական գործունեության ապահովման առումով, այն նաև կնպաստի նրանց կատարողական տեխնիկայի արդյունավետության բարձրացմանը և լիարժեք հնարավորություն կտա անկաշկանդ կատարել տեխնիկապես բարդ վարժություններ՝ հանդիսատեսին ներկայանալով բարձր պատրաստվածությամբ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ողջույն գործընկերնե՛ր: Մի թեմա կա, որն այսօր դարձել է ընտանեկան «մարտերի» գլխավոր պատճառը: Մի կողմից՝ ունենք մեր ծնողների սերունդը, ում համար «դիպլոմը պետք է լինի» սկզբունքը սուրբ է: Նրանց համար…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կլսեմ Ձեր կարծիքներն այս թեմայի վերաբերյալ , հետո կավելացնեմ պատրաստածս նյութը:Քանի որ սրա վերաբերյալ շատ մասնագետներ ունենում են հակասական կարծիքներ, տեսակետներ և մոտեցումներ, այդ պատճառով նախընտրում եմ…
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մի թեմա, որը, իմ համոզմամբ, միշտ կարևոր է եղել և առանցքային դեր է ունեցել մաթեմատիկայի և ԹԳՀԳ առարկաների ուսուցման գործընթացում: Նախագծային կամ հետազոտական աշխատանքների…
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց