Համաձայն ՀՀ վարչապետի «Հայաստանի Հանրապետության 2025 թ. բյուջետային գործընթացը սկսելու մասին» 2024 թվականի հունվարի 24-ի N 71-Ա որոշման հավելվածի 21-րդ կետի` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է նախարարության 2025-2027 թթ. բյուջետային հայտի հանրային քննարկումներ:
Քննարկումների ժամանակացույցը՝ ստորև.
Երիտասարդություն, արտաքին կապեր- ապրիլի 1-ին՝ ժամը 12։00
Ժամանակակից արվեստ, գրահրատարակչություն- ապրիլի 2-ին՝ ժամը 17:00
Մշակութային ժառանգություն, հուշարձանների պահպանություն-ապրիլի 3-ին՝ ժամը 11։00
Սպորտ-ապրիլի 3-ին՝ ժամը 15։00
Հանրակրթություն, նախնական և միջին մասնագիտական կրթություն- ապրիլի 4-ին՝ ժամը 14։00
Քննարկումներին հրավիրվում են համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները/ ներկայացուցիչները։
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 29-ը lilit.hlghatyan@escs.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մտադրության նամակ՝ նշելով կազմակերպության անվանումը և մասնակցի անուն, ազգանունը, ինչպես նաև զանգահարել Ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչություն, հեռ.՝ 010 599689 (671, 571)։ Ձեր մասնակցությունը կհավաստվի հետադարձ նամակով։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2025-2027 թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրի (ներառյալ 2025 թ․ բյուջեի) հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները խնդրում ենք ներկայացնել գրավոր՝ կից ձևաչափով՝ նախքան քննարկման օրը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՄԺԾԾ հայտը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքում:
Քննարկումները տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական N 2 շենք, 5-րդ հարկ):
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ևս բարձրագույն կրթության և գիտության ոլորտում գործունեություն իրականացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու կոմիտեի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի և 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի հանրային քննարկմանը:
Քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 27-ը ներառյալ public@hesc.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մտադրության նամակ՝ նշելով կազմակերպության անվանումը և մասնակցի անուն, ազգանունը: Ձեր մասնակցությունը կհավաստվի հետադարձ նամակով։ Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին՝ 010 210 140 (109)։
ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2025-2027 թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրի (ներառյալ 2025 թ․ բյուջեի) հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները խնդրում ենք ներկայացնել գրավոր՝ կից ձևաչափով, մինչև քննարկման օրը։
Քննարկումը տեղի կունենա մարտի 28-ին՝ ժամը 15:00-ին, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում (հասցե՝ ք. Երևան, Օրբելի եղբայրների 22):
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ ուսուցիչներ, այս անգամ ուզում եմ անդրադառնալ կրտսեր դպրոցականների դեզադապտացիային, բավականին նուրբ և կարևոր թեմա է: Սա այն վիճակն է, երբ երեխան չի կարողանում հարմարվել դպրոցական կյանքի նոր պահանջներին, ինչը…
«Իրավունքը՝ որպես պաշտպանիչ վահան» ·«â€‹Գիտեմ իմ իրավունքները․ պաշտպանված եմ»: ·«Մարդու իրավունքները վահան են ոչ թե ուժեղի, այլ արդարի ձեռքում»: ​Իրավունքը պաշտպանում է մարդուն կամայականությունից: Օրենքը սահմանում է սահմաններ և դառնում…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որի մասին սովորաբար լռում ենք մեթոդական միավորումների ժամանակ: Մենք բոլորս էլ ունենք այդ «բարդ» աշակերտը, ով չի լսում, խանգարում է, տեղից…
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Պատմական դիլեման՝որպես ակտիվ ուսուցման մեթոդ Ժամանակակից ուսուցման մեջ կարևոր է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի մտածողության, հաղորդակցման և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտությունների զարգացումը: «Պատմական դիլեմա» մեթոդը լիովին համապատասխանում է…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց