ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մանկապատանեկան մրցույթ-ցուցահանդես՝ նվիրված խաղաղությանը

Մարտի 20, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը ապրիլ-հունիս ամիսներին անցկացնում է «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը:

Մրցույթ-ցուցահանդեսը նվիրված է աշխարհում խաղաղությանը՝ պատերազմի և բռնության բացառմանը։

«Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը միտված է մշակութային կրթության ոլորտում, մասնավորապես՝ կերպարվեստի բնագավառում, շնորհալի երեխաների բացահայտմանը: Մրցույթը միտված է շնորհալի երեխաների ստեղծագործական ունակությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը, ինչպես նաև համապատասխան միջավայրի ստեղծմանը՝ հետագայում հայկական մանկապատանեկան կերպարվեստի ոլորտը ներկայացնելու միջազգային հեղինակավոր հարթակներում։

Մրցույթ-ցուցահանդեսին կարող են մասնակցել Երևանում և ՀՀ մարզերում գործող արվեստի և գեղարվեստի դպրոցների, ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների շնորհալի երեխաները:

Մեկ մասնակիցը մրցույթին կարող է ներկայացնել միայն մեկ ստեղծագործական աշխատանք: Մրցույթ-ցուցահանդեսին խմբակային աշխատանքներ չեն թույլատրվում։

Մրցույթ-ցուցահանդեսին մասնակցությունն անվճար է:

Մրցույթին մասնակցելու համար ուսումնական հաստատություններն ինքնուրույն ընտրում են լավագույն երեխաների ստեղծագործական աշխատանքները:

Այն հայտերը, որոնք չեն համապատասխանում պահանջներին, չեն թույլատրվի մասնակցել մրցույթ-ցուցահանդեսին։

Նախընտրական փուլի աշխատանքները և հայտը (կցվում է) ընդունվում են 01.04.-10.04.2024 թ. հետևյալ հասցեով՝ Երևան, Տերյան 72: Հեռախոս՝ (+374)99-42-45-23, (+374)91-97-99-51: Էլելտրոնային փոստ՝ uacf.armenia.peace@gmail.com: Նախընտրական փուլի աշխատանքները և հայտը կարող են ուղարկվել մասնակցի կողմից նաև էլեկտրոնային տարբերակով՝ uacf.armenia.peace@gmail.com հասցեին:

«Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսի անցկացման կարգը (կցվում է):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…

  • ՏՀՏ –ն ուսումնական գործընթացի անբաժանելի մաս

    Թեմայի հեղինակ՝ merybabajanyan

    Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…

  • Ինչպե՞ս հավասարակշռել Ավանդական Դասավանդումը և Նորարարական Մեթոդները:

    Թեմայի հեղինակ՝ Լորետա Դումիկյան

    ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…