Մարտի 10-16-ը ՀՀ պատվիրակությունը ճանաչողական այց է կատարել Գերմանիա:
Պատվիրակության կազմում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ նախարարության, Կրթության տեսչական մարմնի, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այցը կազմակերպվել էր ԳՄՀԸ-ի (GIZ) կողմից:
Ճանաչողական այցի նպատակն էր ծանոթանալ Գերմանիայի ՄԿՈՒ ոլորտում իրականացված բարեփոխումներին, ուսումնասիրել մասնավոր հատվածի դերը և դուալ կրթության փորձը:
Պատվիրակության առաջին կանգառը Գայզենհայմի Ռայնգաու արհեստագործական դպրոցն էր, որտեղ հայկական կողմը ծանոթացել է մասնագիտական կրթության և վերապատրաստման հաստատությունների կառավարման գերմանական մոդելին, մասնավորապես՝ առանձին մասնագիտությունների ուսուցման ֆինանսավորման հաշվարկի մեխանիզմներին, ինչպես նաև հաստատություններում ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման փորձին:
Ֆրանկֆուրտի Գյոթեի համալսարանի ուսուցիչների կրթության կենտրոնում պատվիրակության անդամները ծանոթացել են ՄԿՈւ ոլորտում ուսուցիչների հավաքագրման, վերապատրաստման և ատեստավորման, կարիերային առաջընթացի ծրագրին: Ներկայացվել է համալսարանի փորձը՝ կրթության և վերապատրաստման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև պիլոտային կամ փորձնական ծրագրերի միջոցով:
Պատվիրակության հաջորդ կանգառը Հեսսեյան ուսուցչական ակադեմիա (HLA) էր, որը պատասխանատու է Հեսսե նահանգում ուսուցիչների վերապատրաստման և նրանց շարունակական ուսուցման համար: Ուսուցիչների ակադեմիան աշխատում է դպրոցների որակի բարելավման ուղղությամբ և խորհրդատվություն տրամադրում Կրթության և մշակույթի նախարարությանը դպրոցական համակարգի հետագա զարգացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ: Համալսարանում ներկաները ծանոթացել են ուսուցիչների և վերապատրաստողների մասնագիտական զարգացման ծրագրերին:
Բոննում ՀՀ պատվիրակության անդամներն այցելել են Մասնագիտական կրթության և ուսուցման դաշնային ինստիտուտ (BIBB): Այստեղ ներկայացվել են ոչ ֆորմալ կրթության ճանաչման և վավերացման, գնահատման և աուդիտի պլանավորման, ինչպես նաև ուսումնառության վերջնարդյունքների վավերացման գործընթացները:
Ճանաչողական այց է կայացել նաև Մաննհայմի Աշխատանքի կիրառական ուսումնառության համալսարան, որտեղ ՀՀ ներկայացուցիչները ծանոթացել են կարիերայի խորհրդատվության և աշխատանքի տեղավորման գերմանական փորձին: Մասնավորապես՝ ներկայացվել են Զբաղվածության գործակալության դերն ու աշխատանքային մեթոդները, երիտասարդների մասնագիտական կողմնորոշման ձևերն ու մեթոդները:
Պատվիրակության հաջորդ այցը Ֆրանկֆուրտի արհեստագործական պալատ (HWK) և Վեյթերշտադտում գտնվող Մասնագիտական ուսուցման և տեխնոլոգիական կենտրոն էր: Այստեղ ներկայացվել են միջանկյալ և ավարտական քննությունների կազմակերպման, հավաստագրման ընթացակարգերը և մեթոդները:
Սոցիալական գործընկերությանը և պետություն-մասնավոր հատված համագործակցությանը պատվիրակության անդամները ծանոթացել են Հայդելբերգի ABB ուսումնական կենտրոնում: Այստեղ ներկայացվել են պահանջարկի վրա հիմնված ուսուցման և որակավորման ծրագրերը գերմանական տնտեսության համար:
Բոլոր հանդիպումների ընթացքում ծավալվել է մտքերի փոխանակում՝ գերմանական փորձի տեղայնացման, համապատասխան լուծումների և փորձի կիրառման շուրջ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մշակութային ժառանգությունը ազգային ինքնության հիմնասյուներից է: Անգլերենի և այլ առարկաների դասավանդման շրջանակում այն կարող է դառնալ ոչ միայն լեզվական, այլև արժեքային կրթության հզոր գործիք: Սիրով հրավիրում եմ Ձեզ մասնակցելու այս…
Գլոբալացման և թվայնացման պայմաններում անգլերենը ձևավորվել է որպես միջազգային հաղորդակցության, գիտության և բարձրագույն կրթության գերակա լեզու: Այն ոչ միայն տեղեկատվության փոխանցման միջոց է, այլև գիտելիքի ստեղծման և տարածման հիմնական հարթակ:…
Հարգելի գործընկերներ, Ուզում եմ մի հարց բարձրացնել, որն ամեն օր տեսնում ենք մեր դասարաններում: Հաճախ աշակերտի համար դասի նպատակը դառնում է ոչ թե թեման հասկանալը, այլ լավ գնահատական ունենալը: Մենք…
Հանրակրթության նոր չափորոշիչը (ՀՊՉ) տարրական դպրոցում շեշտադրումը տեղափոխում է «ի՞նչ սովորեցնել»-ից դեպի «ինչպե՞ս սովորեցնել», որպեսզի ձևավորվեն անհրաժեշտ կարողունակությունները: Այս համատեքստում գործիքակազմի ճիշտ ընտրությունն առանցքային է: Ահա այն հիմնական գործիքները, որոնք…
Ներածություն Մաթեմատիկան շատ աշակերտների համար թվում է բարդ և վերացական: Ես իմ աշխատանքում կիրառում եմ CPA (Concrete-Pictorial-Abstract) մոդելը, որն օգնում է երեխային «տեսնել» և «շոշափել» մաթեմատիկան նախքան թվերով գործողություններ անելը:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց