Կոտայքի մարզի Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում մարտի 11-15-ը նշվել է Դպրոցական սննդի միջազգային օրը:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և գործընկերների՝ ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից կազմակերպված միջոցառման թեման էր «Նորարարություններ դպրոցական սննդի մեջ․ կայուն սնուցման նոր ուղիների որոնում»։
Այսպիսով՝ երեխաների և ծնողների համար նախատեսված մի շարք հետաքրքիր և կրթական միջոցառումներով դպրոցը միացել է համաշխարհային այս շարժմանը: 12-րդ անգամ նշվող այս օրն ընդգծում է առողջ սնվելու կարևորությունը, արժևորում դպրոցական սննդի կարևոր ազդեցությունը կրթության որակի և երեխաների առողջության վրա:
Միջոցառման նպատակն էր տարրական դասարանների աշակերտների հետ կիսվել առողջ ապրելակերպի մասին գիտելիքներով: Ինտերակտիվ խաղերի և ծնողների հետ վարպետության դասի միջոցով կազմակերպիչներն ուսուցիչների հետ միասին նպատակ ունեին երեխաներին փոխանցել հավասարակշռված և կայուն սնվելու գաղտնիքները, շեշտել առողջ սովորությունների կարևորությունը:
Ծաղկաձորի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների աշակերտները մասնակցել են «Երիտասարդ հետախույզների դպրոց»-ի ավարտական քննությունը խորհրդանշող թիմային խաղին։ երեխաներն առողջ ուտելու սովորություններ զարգացնող հանելուկներ և խնդիրներ են լուծել, շարժուն խաղերի մասնակցել, կատարել քիմիական փորձեր։
Նույն ընթացքում երեխաների ծնողները մասնակցել են առողջ ափսեի մասին վարպետության դասին։ ԴՍԵԲ հիմնարկի սննդաբան Արմեն Մկրտչյանը նրանց պատմել է, թե ինչպես հավասարակշռված սննդի ափսե հավաքել՝ ընդգրկելով բոլոր անհրաժեշտ սննդային խմբերը ճիշտ չափաբաժիններով, ինչպես նաև խոսել սննդի վատնումը նվազեցնելու և կայուն սննդակարգի կիրառման կարևորության մասին: Օրվա ավարտին թե՛ երեխաները, թե՛ ծնողները ոչ միայն նոր գիտելիքներ են ձեռք բերել, այլև տուն գնացել առողջ ապրելակերպի կարևորությունը խորհրդանշող նվերներով:
Այս միջոցառմանը նախորդել են մի շարք թեմատիկ իրադարձություններ։ Ուսուցիչները ինտերակտիվ դասարանային ժամ են անցկացրել առողջ սնվելու վերաբերյալ, «Երիտասարդ հետախույզների դպրոց» անվանումը ստացած դասաժամին երեխաները լսել են «առողջ ափսեի» գաղափարի և հավասարակշռված աննդակարգի առավելությունների մասին՝ ինչպես անձնական առողջությունը, այնպես էլ մոլորակի բարեկեցությունը պահպանելու համար:
Մեկ շաբաթվա ընթացքում երեխաներն ամեն օր բացահայտել են «անհայտ» առողջ մթերքները, որոնք թաքնված էին ինտերակտիվ օրացույցում: Ուսումնասիրելով իրենց ուսուցիչների ներկայացրած մթերքների հատկանիշները՝ երեխաները գուշակել են առողջ ափսեի չորս խմբերը ներկայացնող տարբեր սննդարար մթերքների՝ մրգերի, բանջարեղենի, սպիտակուցների և ամբողջահատիկի ներկայացուցիչներին։
Միջոցառումների շարքն իրականացվել է «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում, որը 2023 թ. հունվարին ամբողջությամբ ազգայնացվել է։ Ծրագրի իրականացումն ու կառավարումը ՄԱԿ ՊՀԾ-ից փոխանցվել է ՀՀ կառավարությանը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Սիրելի՛ գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մտորումով: Իմ դասարանում ունեմ աշակերտ, ով ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԱՊԿՈՒ): Խմբային աշխատանքների ժամանակ ես միշտ փորձում եմ նրան վստահել կոնկրետ «թվային դերեր»…
«Հարգելի՛ գործընկերներ, իմ 4-րդ դասարանի 32 աշակերտների հետ աշխատելիս ես հաճախ եմ օգտագործում LearningApps ,Google Forms հարթակները: Դրանք անփոխարինելի են նյութը տեսանելի և խաղային դարձնելու համար: Սակայն վերջերս ինձ մոտ…
Վերջին տարիներին հաճախ կարելի է լսել, որ ավանդական դասավանդումը «այլևս չի աշխատում»: Ոմանք պնդում են, որ ուսուցիչակենտրոն մոտեցումը խոչընդոտում է սովորողների ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացմանը: Մյուսները, հակառակը, համոզված են,…
Բոլորս էլ գիտենք, որ ուսուցչի սովորական աշխատանքային օրը բավականին հագեցած և բազմաբնույթ է, այն չի սահմանափակվում միայն դասավանդմամբ: Շատ հաճախ շարունակվում է դպրոցական ժամերից դուրս և պահանջում է մեծ նվիրում,…
ՀարգելիÕœ գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում իմ՝<<Քերականության ուսուցումը ավագ դպրոցում>> զեկույցի թեման : Խնդրում եմ գրել ձեր դիտարկումները REPORT Teaching Grammar in High School Introduction Grammar is the structural foundation of…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց