ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մարտի 15-17-ը «Դինամո» մարզահամալիրում անցկացվում է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանին նվիրված Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 3-րդ հուշամրցաշարը:
Մրցաշարի բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, ներկայացուցիչներ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից և այլ կառույցներից:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, բարձր գնահատելով ըմբշամարտի նվիրյալ Լյովա Վարդանյանի վաստակը, կարևորել է նմանօրինակ հուշամրցաշարի անցկացումը՝ որպես հարգանքի տուրք անվանի մասնագետի հիշատակին:
«Լյովա Վարդանյանը մեծ նվիրյալ էր ու նաև հիանալի մարդ: Այսպիսի մրցաշարերն էլ շատ կարևոր են երկրի ճանաչման, հանրահռչակման և մեր մարզիկներին փորձի ձեռքբերման հնարավորություն ընձեռելու առումով: Միայն նմանօրինակ մրցաշարերում փորձ ձեռք բերելու շնորհիվ նրանք կկարողանան հետագայում տիտղոսներ նվաճել ամենաբարձր հարթակներում ու բարձրացնել մեր եռագույնը՝ ՀՀ օրհներգի ներքո»:
Լյովա Վարդանյանին նվիրված 3-րդ միջազգային հուշամրցաշարին 9 երկրի՝ Հայաստանի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Իտալիայի Մ23 տարեկան ավելի քան 140 ազատոճային ըմբիշներ են մասնակցում:
Մրցումային երկրորդ օրվա արդյունքներով հայտնի են դարձել 5 քաշային կարգերի հաղթողները: Հայաստանի հավաքականի կազմում հաղթողի կոչմանն արժանացել և պատվո հարթակի առաջին աստիճանին են կանգնել Մանվել Խնձրցյանը (61 կգ) և Արման Մուսիկյանը (65 կգ):
Արծաթե մեդալակիրներ են դարձել Հելբերտ Սահակյանը (57 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ), Անուշավան Բարսեղյանը (70 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (74 կգ):
Բրոնզե մեդալները նվաճել են Հայկ Գասպարյանը (57 կգ), Արման Հարությունյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (70 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ) և Նարեկ Հարությունյանը (74 կգ) :
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի խոսքով՝ սա մեծ փորձ է հայ երիտասարդ ըմբիշների համար. «Շատ հետաքրքիր գոտեմարտեր են ընթանում, մրցակցությունն էլ բավականին մեծ է: Տղաների մրցելույթները նորմալ եմ գնահատում: Ամեն ինչ անելու ենք այս ավանդական մրցաշարն ավելի ուժեղացնելու համար: Այսպիսի մրցաշարերը հանրահռչակում են ոչ միայն սպորտը, այլև մեր երկիրը: Իտալիայի հավաքականն առաջին անգամ էր մասնակցում այս մրցաշարին: Մեծ տպավորություններ ունեն, մինչ այս էլ հավաքներ են անցկացրել մեր երկրում»:
Մեկ ամիս անց անցկացվելու է Հայաստանի ըմբշամարտի երիտասարդների առաջնությունը: Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Ավետիք Վարդանյանի խոսքով՝ ըմբիշների համար սա թե՛ նախապատրաստվելու, թե՛ ևս մեկ անգամ սեփական ուժերը փորձելու լավ առիթ է. «Առհասարակ, ոչ միայն մեզ, այլև արտերկրից ժամանած մարզիկների համար սա լավ հնարավորություն է ու նաև միջազգային կարևոր փորձ: Ամեն ինչ պետք է անենք մրցաշարի շարունակակության ապահովման համար: Արտերկրից ժամանած մեր հյուրերը ևս բարձր են գնահատում մրցաշարի ինչպես կազմակերպչական, այնպես էլ մարզական կողմը: Արձագանքները միայն դրական են»:
Լյովա Վարդանյանին նվիրված 3-րդ միջազգային հուշամրցաշարի եզրափակիչներն ու բրոնզե մեդալի համար գոտեմարտերը կշարունակվեն նաև մարտի 17-ին Երևանի «Դինամո» մարզահամալիրում: Մուտքն ազատ է: Մրցումների մեկնարկը՝ ժամը 11:00-ից:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Սիրելի՛ գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մտորումով: Իմ դասարանում ունեմ աշակերտ, ով ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԱՊԿՈՒ): Խմբային աշխատանքների ժամանակ ես միշտ փորձում եմ նրան վստահել կոնկրետ «թվային դերեր»…
«Հարգելի՛ գործընկերներ, իմ 4-րդ դասարանի 32 աշակերտների հետ աշխատելիս ես հաճախ եմ օգտագործում LearningApps ,Google Forms հարթակները: Դրանք անփոխարինելի են նյութը տեսանելի և խաղային դարձնելու համար: Սակայն վերջերս ինձ մոտ…
Վերջին տարիներին հաճախ կարելի է լսել, որ ավանդական դասավանդումը «այլևս չի աշխատում»: Ոմանք պնդում են, որ ուսուցիչակենտրոն մոտեցումը խոչընդոտում է սովորողների ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացմանը: Մյուսները, հակառակը, համոզված են,…
Բոլորս էլ գիտենք, որ ուսուցչի սովորական աշխատանքային օրը բավականին հագեցած և բազմաբնույթ է, այն չի սահմանափակվում միայն դասավանդմամբ: Շատ հաճախ շարունակվում է դպրոցական ժամերից դուրս և պահանջում է մեծ նվիրում,…
ՀարգելիÕœ գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում իմ՝<<Քերականության ուսուցումը ավագ դպրոցում>> զեկույցի թեման : Խնդրում եմ գրել ձեր դիտարկումները REPORT Teaching Grammar in High School Introduction Grammar is the structural foundation of…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց