Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Թատերական շաբաթ» նոր նախաձեռնության մասին:
Մարտի 25-31-ը կանցկացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը, որին կմասնակցեն նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։
Շաբաթվա ընթացքում, որն համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ, նախատեսվում է իրականացնել տարաբնույթ կրթական և ճանաչողական ծրագրեր, այդ թվում՝ ցերեկային ինտերակտիվ ներկայացումներ, շրջայց թատրոններ, վարպետության դասեր, հանդիպում-զրույց դերասանների հետ, բացօթյա ներկայացումներ հասարակական վայրերում:
Նախաձեռնության նպատակն է թատերական կյանքը, թատրոնի հետնաբեմը, պատմությունն ու գործունեությունն իր ողջ ներկապնակով հասանելի դարձնել դպրոցահասակներին, մեծացնել հետաքրքրությունը թատերական արվեստի նկատմամբ:
Ծրագրերին երեխաները կարող են մասնակցել ինչպես դպրոցական խմբերով, այնպես էլ ընտանիքների հետ՝ նախապես պայմանավորվելով տվյալ թատրոնի հետ:
Նախաձեռնությունը կլինի շարունակական հաջորդ տարիների համար:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Նախագծային ուսուցումը (Project-Based Learning) մաթեմատիկան դարձնում է հետաքրքիր և իմաստավորված․ Կիրառականություն – Աշակերտները տեսնում են, թե ինչպես մաթեմատիկան օգտագործվում է իրական խնդիրների լուծման մեջ (օրինակ՝ բյուջե կազմել, կամրջի մոդել նախագծել):…
Ինչպե՞ս բարձրացնել սովորողների մոտիվացիան բնագիտական առարկաների դասավանդման ընթացքում,ի՞նչ մեթոդներ կառաջակեք, հարգելի կոլեգաներ:
Թեմա. «Սիրո դատավարություն. 3 օ՞ր, թե՞ մի ամբողջ կյանք» Դասարանը՝11-րդ ​1. Խթանում. «Առեղծվածային արկղիկը» և սիրո խորհրդանիշը (5-7 րոպե) ​Դասարան բերեք Ձեր հայտնի արկղիկը և ասացեք, որ դրա մեջ թաքնված…
Հարգելի գործընկերներ,եկեք տեղադրենք հետաքրքիր կրթական ռեսուրսներ կենսաբանությունից ,կիսվեք մեր փորձով:
Քերականության դասավանդումը հաճախ ասոցացվում է կանոնների բացատրության և վարժությունների հետ: Սակայն ժամանակակից մեթոդաբանությունը առաջարկում է այլընտրանքային մոտեցում՝ ինդուկտիվ մեթոդը, որտեղ սովորողները նախ հանդիպում են լեզվական նյութին, և միայն հետո՝ ձևակերպում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց