ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է մրցույթ՝ ուղղված արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումներ ստեղծելուն:
«Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում 2024/2» մրցույթին կարող են մասնակցել 2-5 անդամ ունեցող գիտական խմբերը՝ արտերկրից գիտնականի ղեկավարությամբ: Խմբերը պետք է ներկայացնեն հավակնոտ, մրցունակ, հեռանկարային, խոստումնալից ու իրագործելի նախագիծ, որի տևողությունը 60 ամիս է։
Խմբի ղեկավար կարող են լինել 1974 թ․ հունվարի 1-ից հետո ծնված, գիտական աստիճանը 2004թ․ հունվարի 1-ից հետո ստացած անձինք, որոնք մրցույթի հրապարակմանը նախորդող 4 տարվա ընթացքում գումարային 12 ամիս և ավելի չեն ուսումնառել կամ աշխատել ՀՀ-ում։
Խմբի մյուս անդամները կարող են լինել ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ, սակայն, նախագծի իրականացման ընթացքում թե՛ խմբի անդամները, թե՛ ղեկավարը պետք է բնակվեն ՀՀ-ում՝ հանդիսանալով ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ։
Խմբի անդամներից առնվազն երկուսը պետք է ծնված լինեն 1989 թ․ հունվարի 1-ից հետո և կարող են լինել առնվազն բակալավրիատի երրորդ կուրսի ուսանողներ:
Խումբը նաև պետք է ունենա գիտական աստիճան ունեցող, նախագծին առնչվող մասնագիտությամբ արտերկրի որևէ հետազոտական կազմակերպությունում գիտահետազոտական աշխատանքով զբաղվող արտասահմանյան գործընկեր, որի համահեղինակությամբ պետք է լինի որպես նախագծի վերջնարդյունք ներկայացված հրապարակումներից առնվազն մեկը։
Միաժամանակ, նախագծի իրականացման ողջ ժամանակահատվածում գործընկերը պետք է գումարային առնվազն 25 օր գտնվի ՀՀ ընդունող կազմակերպությունում և գումարային առնվազն 25 օր իր գիտական կազմակերպությունում ընդունի խմբի անդամներին։ Գործընկերոջ համար վարձատրություն նախատեսված չէ։
Նախագծի իրականացման ընթացքում՝ մինչև 24 ամիսը լրանալը, խմբի անդամների ընդգրկմամբ կազմակերպությունում ձևավորվում է նոր գիտական ստորաբաժանում (խումբ, լաբորատորիա, բաժին), որտեղ հայտում ընդգրկված աշխատակիցների գումարային աշխատաժամանակի տևողությունը պետք է լինի առնվազն շաբաթական 120 ժամ։
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնում է խմբի ղեկավարը irf-armenia-2024.hesc.am առցանց համակարգի միջոցով։ Վերջնաժամկետը 2024 թ․ հունիսի 14-ն է՝ Երևանի ժամանակով 18:00-ն:
Մինչև 2024 թ․ հունիսի 21-ը ներառյալ կազմակերպության ներկայացուցիչը մեկ ընդհանուր փաթեթով առձեռն Կոմիտե է ներկայացնում կազմակերպության ներկայացրած բոլոր հայտերին վերաբերող փաստաթղթերը (աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-13:00 և 14:00-18:00, Օրբելի եղբայրների 22, 9-րդ հարկ, 906 սենյակ):
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից (հեռախոս՝ +37410 210 140 (*108), էլեկտրոնային փոստ՝ scexpert@hesc.am):
Մրցույթի հրավերի փաթեթը (հայերեն)
Մրցույթի հրավերի փաթեթը (անգլերեն)
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հեռավար դասավանդող ուսուցիչները պետք է տիրապետեն այնպիսի գործիքակազմի, հնարների և մեթոդների, որպեսզի պատշաճ պատրաստվեն և ուղղորդեն սովորոսղներին
Հարգելի՛ ուսուցիչներ, քննարկման եմ ներկայացնում իմ հետազոտության թեման: Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը քննարկմանը և առաջարկութոյւններ ներկայացնելու հարցերում: Հետազոտության թեման է՝«Մեդիատեխնոլոգիաների կիրառման մեթոդական առանձնահատկությունները տարրական դպրոցում»: Արդիականություն. Մեդիատեխնոլոգիաների կիրառումը տարրական
Հարգելի՛ գործընկերներ,այսօր ցանկանում եմ բարձրաձայնել մի հարցի մասին, որը հաճախ բախվում է մեր մասնագիտական համայնքը: Խոսքը «Ես և շրջակա աշխարհը» առարկայի տնային հանձնարարությունների ծավալի մասին է:Ես՝ որպես ուսուցիչ, կողմնակից եմ…
Ուսումնառությունը սերտորեն առնչվում է «ուսուցման մեթոդիկա» հասկացության հետ: «Մեթոդիկա» ասելով՝ ուսուցիչները երբեմն հասկանում են ուսումնական նյութերի գրքերի կամ տեսանյութերի ամբողջություն:Իրականում մեթոդիկան ուսուցման ընթացքում ուսուցչի և աշակերտների փոխներգործության եղանակն է: Այս…
Գրականության քարտեզագրում. Ուսուցման նոր փիլիսոփայություն ​ Գրական երկերի ինտեգրումը (համադրումը) ժամանակակից դպրոցում համարվում է բարձրակարգ մտածողության զարգացման լավագույն միջոցը: Այն թույլ է տալիս աշակերտին տեսնել ոչ թե առանձին գրքեր, այլ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց