Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր մեկնարկել է 7 երկրների, այդ թվում՝ Հայաստանի ճարտարապետական բուհերի ուսանողների մասնակցությամբ «Քաղաք երազների համար–նոր լուծումներ Հայֆիլմի համար» խորագրով աշխատաժողովը:
Այն «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում իրականացվում է գերմանական «Ճարտարապետական մշակույթի ակադեմիա» (Academy for Architectural Culture (aac)) կազմակերպության կողմից:
Հանդիպմանը ներկա էին ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, «Ակադեմիական քաղաք» ծրագրի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախագծման համար պատասխանատու գերմանական «gmp International GmbH Architects and Engineers» ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը և «gmp Foundation» հիմնադրամի մաս կազմող Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի գործադիր տնօրեն Էննո Մաասը, ներկայացուցիչներ ՃՇՀԱՀ-ից:
Ողջունելով ներկաներին՝ Սարգիս Հայոցյանը նշել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը ՀՀ ամենահավակնոտ ծրագրերից է, և «Հայֆիլմի» տարածքը ներառվել է՝ որպես ֆիլմարտադրության, արվեստների և ստեղծագործական աշխատանքի համար մեկ միասնական միջավայր, որը կապված կլինի Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի հետ. «Այս նախաձեռնությունը շատ լավ հնարավորություն է ուսանողների համար իրենց մասնակցությունն ու ներդրումը ունենալու այս մեծ ծրագրին»,- նշել է Սարգիս Հայոցյանը:
Երեք ու կես շաբաթ ընդհանուր տևողությամբ աշխատաժողովի ընթացքում 16 ճարտարապետ ուսանողներ, որոնցից 4-ը Հայաստանից են, գերմանական կազմակերպության 4 ճարտարապետների (tutors) համակարգմամբ կքննարկեն ապագայի արդիական ճարտարապետական մշակումները և կիրականացնեն «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքի նախագծային աշխատանքներ:
Աշխատաժողովի՝ Հայաստանում կայանալիք հատվածը կներառի լսարանային և գործնական աշխատանք, որի մի մասը՝ հենց «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում, որն ուղղված կլինի գաղափարների գեներացմանը, կոնցեպտի մշակմանը, վերջինիս ձևակերպմանը՝ ճարտարապետական նախագծի տեսքով և էսքիզային տարբերակների ներկայացմամբ:
Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի գործադիր տնօրեն Էննո Մաասի խոսքով՝ աշխատաժողովը հնարավորություն կտա ուսանողների և ճարտարապետների հետ միասին տեղում ծանոթանալու տեղանքին, ինչպես նաև գեներացնելու ճարտարապետական լուծումներ և գաղափարներ, որոնք կարող են աջակցել «Հայֆիլմ»-ի տարածքը միջազգային մակարդակի ֆիլմ-քաղաք դարձնելու տեսլականին։
Անդրադառնալով աշխատաժողովի նպատակներին՝ Մաասը նշել է, որ մասնակիցների 4 խմբերին առաջարկվելու է մշակել ճարտարապետական նախագծերի իրենց տարբերակները, որոնք քննարկվելու են բոլոր շահագրգիռ կողմերի հետ, և ընտրվելու են նախագծի տեսանկյունից առավել նպատակահարմար առաջարկները:
ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Արմեն Շատվորյանն առանձնահատուկ կարևորել է աշխատաժողովի միջոցով ուսանողների ներգրավվածությունը «Հայֆիլմ»-ի տարածքի զարգացման և ձևավորման գործընթացին, քանի որ այն թույլ է տալիս ուսանողներին իրական փորձի հիման վրա մասնակցել նախագծային աշխատանքներին. «Ուսանողներն անցնելու են բոլոր այն փուլերով, որոնք նախատեսված են ճարտարապետների համար։ Մասնավորապես՝ նրանք ուսումնասիրելու են տարածքը և խնդիրը իրական պայմաններում, մշակելու և ներկայացնելու են որոշակի լուծումներ, որոնք կօգտագործվեն նախագծային կազմակերպության կողմից «Հայֆիլմ»-ի տարածքի զարգացման իրական ծրագրում»:
Մարտ ամսին աշխատաժողովը կշարունակվի Համբուրգ քաղաքում, որի ժամանակ մարտի 2-ից 20-ն աշխատաժողովի ճարտարապետ ուսանողները, այդ թվում՝ չորս մասնակից Հայաստանից, կավարտեն նախագծային աշխատանքները և կներկայացնեն տարածքի զարգացման կոնցեպտուալ առաջարկներ:
Աշխատաժողովի մասնակիցներն այցելել են նաև «Հայֆիլմ»-ի տարածք, որտեղ տեղակայվելու է Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Իրավունքը՝ որպես պաշտպանիչ վահան» ·«â€‹Գիտեմ իմ իրավունքները․ պաշտպանված եմ»: ·«Մարդու իրավունքները վահան են ոչ թե ուժեղի, այլ արդարի ձեռքում»: ​Իրավունքը պաշտպանում է մարդուն կամայականությունից: Օրենքը սահմանում է սահմաններ և դառնում…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որի մասին սովորաբար լռում ենք մեթոդական միավորումների ժամանակ: Մենք բոլորս էլ ունենք այդ «բարդ» աշակերտը, ով չի լսում, խանգարում է, տեղից…
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Պատմական դիլեման՝որպես ակտիվ ուսուցման մեթոդ Ժամանակակից ուսուցման մեջ կարևոր է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի մտածողության, հաղորդակցման և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտությունների զարգացումը: «Պատմական դիլեմա» մեթոդը լիովին համապատասխանում է…
Հարգելի գործընկերներ, սիրելի դասվարներ, Բոլորս էլ գիտենք, որ տարրական դպրոցում երեխայի համար ուսուցչի խոսքը բացարձակ արժեք է: Մի անզգույշ «չես կարողանում»-ը կարող է տարիներով փակել երեխայի հետաքրքրությունը առարկայի հանդեպ, իսկ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց