ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Դասարան+Դասական». 70 պատանի անվճար հիմունքներով կմասնակցի ծրագրին

Փետրվարի 28, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը մարտի 23-ից ապրիլի 11-ը կիրականացնի «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը։

Ծրագրին կարող են դիմել ՀՀ դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 14-18 տարեկան պատանիները։ Մրցույթի արդյունքում 70 պատանի հնարավորություն կստանա անվճար հիմունքներով մասնակցելու ծրագրին։

Նշենք, որ ծրագիրը բաղկացած կլինի դասախոսություններից, վարպետաց դասերից, ստեղծագործական աշխատանքից։ Պատանիները կաշխատեն խմբերով՝ ղեկավարների և դասախոսների հետ։ Այս տարի բացի դերասանական (դրամա, պար, մյուզիքլ, մնջախաղ) խմբերից՝ ծրագիրը կունենա ևս մեկ առանձին խումբ, որի մասնակիցները կաշխատեն բեմանկարչության, բեմազգեստի և թատերական երաժշտության ուղղությամբ։ Որպես վերջնարդյունք՝ կպատրաստվի առանձին էտյուդներից բաղկացած բեմադրություն, որը կներկայացվի հանդիսատեսին։

Ծրագիրը միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը, նպաստելու մասնակիցների մասնագիտական կողմնորոշմանը, ապահովելու մշակութային փորձառություն, գիտելիքի և հմտությունների զարգացում։

Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/dasaran.dasakan։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…