ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ալթունյան» անսամբլը հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայի քաղաքներում

Փետրվարի 28, 2024
Մշակութային լուրեր

Ֆրանսիական «S.A.S. SPECTACLES DE TOUS PAYS» կազմակերպության հրավերով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի «Ալթունյան» պետական անսամբլը բացառիկ հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայի մի շարք քաղաքներում:

Ծրագիրն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ:

Հյուրախաղերը մեկնարկում են փետրվարի 28-ին և կշարունակվեն մինչև մարտի 29-ը: Շրջագայության ընթացքում տեղի կունենա 23 համերգ, հանդիսատեսին կներկայացվեն հայկական ժողովրդական երգն ու պարը, ազգային նվագարաններն ու տարազները։

Նշենք, որ «Ալթունյան» անսամբլը վերջերս է նշել ստեղծման հոբելյանը՝ 85-ամյակը: Այն հիմնադրվել է 1938 թվականի մարտի 5-ին՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ խմբավար Թաթուլ Ալթունյանի կողմից: Համահիմնադիրներն են կոմպոզիտոր Ալեքսանդր Ալեքսանդրյանը և պարուսույց Էդվարդ Մանուկյանը:

Անսամբլն ի սկզբանե կոչվել է «Ժողովրդական երգի-պարի անսամբլ»: Թաթուլ Ալթունյանը, Հայաստանի տարբեր շրջաններից հավաքելով ժողովրդական երգն ու պարը, մաքրել հղկել, համերգային, բեմական կյանք է պարգևել ու վերադարձրել ժողովրդին:

Ստեղծագործական երկար տարիների ընթացքում համույթի ղեկավարությունը ստանձնել են մարդիկ, որոնք նորացնելով երգի-պարի անսամբլը՝ պահպանել են ալթունյանական մշակութային ժառանգությունը, անսամբլի ազգային դիմագիծը՝ համերգային ծրագրի մեջ ներգրավելով երաժշտական թատերականացված, էպիկական շնչով համարներ:

Անսամբլը հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…