Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվել է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է եղել լողի և ջրացատկի մրցումներում:
Լողի աշխարհի առաջնությանը 190 երկրի 2600 լողորդ է մասնակցել: Մեր երկիրը ներկայացրել են Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանն ու Աշոտ Չախոյանը։
4×100մ ազատ ոճի խառը փոխանցալողում Հայաստանի քառյակը ցույց է տվել 3.44.29 արդյունք և գրավել է 13֊րդ տեղը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանի գնահատմամբ՝ սա բավականին լավ արդյունք է:
Մեր լողորդները մասնակցել են նաև 4×100մ խառը համալիր փոխանցալողում. 4.08.59 արդյունքով նրանք գրավել են 25֊րդ տեղը և սահմանել են հանրապետության նոր ռեկորդ:
Հայ լողորդները հանդես են եկել նաև անհատական պայքարում: Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը Դոհայում անցկացված աշխարհի առաջնության 100մ դելֆին լողատարածությունը հաղթահարել է 0.54.22 վայրկյանում և Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել: 70 լողորդների շրջանում նա գրավել է 36-րդ տեղը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը 100մ դելֆին լողատարածությունը հաղթահարել է 1.02.69 արդյունքով և որակավորման փուլում 31֊րդն էր` չկարողանալով դուրս գալ կիսաեզրափակիչ։ Հայ մարզուհին հանդես է եկել նաև 50մ ազատ լողաոճում և ցույց տալով 0.27.58 արդյունք՝ 115 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 60֊րդ տեղը։
Լողորդ Աշոտ Չախոյանը 100մ բրաս լողաոճի որակավորման փուլում 1.04.92 արդյունքով բավարարվել է 58֊րդ տեղով, իսկ 50մ բրաս լողաոճում 0.29.38 արդյունքում գրավել է 44֊րդ տեղը: Անի Պողոսյանն էլ 200մ ազատ ոճում 2.10.55 արդյունքով 41֊րդն էր։
Հայաստանի լողի հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանի խոսքով՝ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում, ամենայն հավանականությամբ, երկու ներկայացուցիչ կունենանք՝ 1 տղա և 1 աղջիկ: Լողորդները հունիսի վերջին Բելգրադում կմասնակցեն ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը, որը ևս վարկանիշային կլինի Փարիզ-2024-ի համար:
«Արթուր Բարսեղյանը տևական ժամանակ է՝ ուսումնամարզական հավաքների է մասնակցում Ֆրանսիայում, որտեղ դեռ պետք է վարկանիշային մի քանի փուլերի մասնակցի: Վարկանիշ նվաճելը շատ բարդ է, բայց այս պահին Արթուր Բարսեղյանն ամենամոտն է այդ ցուցանիշներին»,- նշում է Արման Վահանյանը:
Ավելի ուշ՝ ապրիլին, տեղի կունենա Հայաստանի առաջնությունը, որում լավ արդյունքներ գրանցած լողորդները Ծաղկաձորում կսկսեն նախապատրաստվել Բելգրադում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Ջրացատկի մրցումներում Հայաստանը երեք մարզիկ է ներկայացրել: Աշտարակացատկում պայքարի են դուրս եկել Արման Ենոքյանը, Մարատ Գրիգորյանը և Ալիսա Զաքարյանը: Արման Ենոքյանը և Մարատ Գրիգորյանը հանդես են եկել նաև սինխրոն ցատկում՝ զբաղեցնելով 21-րդ տեղը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն ասում է՝ արդյունքներից գոհ չէ, թեև դրական կետեր, ամեն դեպքում, կան:
«Առաջնությանը երիտասարդ ջրացատկորդներն էին մասնակցում, որոնց փորձ էր անհրաժեշտ: Ամեն դեպքում կարողացանք բարդ ցատկերի որոշակի ծրագիր հավաքել: Դեկտեմբերի վերջից մինչև հունվարի 15-ը լողավազանում ընթանում էին վերանորոգման թեթև աշխատանքներ: Այդ ժամանակահատվածը բաց թողեցինք, և հետո քիչ ժամանակ մնաց առաջնությանը նախապատրաստվելու համար: Կարևոր է այն, որ վնասվածքներ չստացանք»,- նշել է գլխավոր մարզիչը:
Հավաքականի հիմնական կազմի անդամները վնասվածքների ու վիրահատությունների պատճառով բաց էին թողնում Դոհայում անցկացված աշխարհի առաջնությունը: Մարզչի գնահատմամբ՝ եթե նրանք հասցնեին վերականգնվել, ապա կկարողանային նաև Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել, ցավոք՝ չստացվեց. «Այս տարվա Օլիմպիական խաղերի էջն արդեն փակել եմ ու նայում եմ ավելի հեռու՝ 2028 թվականի Օլիմպիական խաղեր: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ խաղերին մասնակից ունենանք ջրացատկում: Մեր թիմի տղաներն ընդամենը 18 տարեկան են, իսկ աղջիկը՝ Ալիսան, 16: Երիտասարդները խոշոր մրցաշարերի մասնակցության փորձ դեռևս չունեն, այնպես որ՝ աշխարհի առաջնությունն իրենց համար կարևոր փորձառություն էր»:
Նշենք՝ ջրացատկի մրցումներում Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել անհատական պայքարում մինչև 18-րդ տեղը զբաղեցրած մարզիկները և լավագույն 8 զույգերը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Իրավունքը՝ որպես պաշտպանիչ վահան» ·«â€‹Գիտեմ իմ իրավունքները․ պաշտպանված եմ»: ·«Մարդու իրավունքները վահան են ոչ թե ուժեղի, այլ արդարի ձեռքում»: ​Իրավունքը պաշտպանում է մարդուն կամայականությունից: Օրենքը սահմանում է սահմաններ և դառնում…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որի մասին սովորաբար լռում ենք մեթոդական միավորումների ժամանակ: Մենք բոլորս էլ ունենք այդ «բարդ» աշակերտը, ով չի լսում, խանգարում է, տեղից…
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Պատմական դիլեման՝որպես ակտիվ ուսուցման մեթոդ Ժամանակակից ուսուցման մեջ կարևոր է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի մտածողության, հաղորդակցման և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտությունների զարգացումը: «Պատմական դիլեմա» մեթոդը լիովին համապատասխանում է…
Հարգելի գործընկերներ, սիրելի դասվարներ, Բոլորս էլ գիտենք, որ տարրական դպրոցում երեխայի համար ուսուցչի խոսքը բացարձակ արժեք է: Մի անզգույշ «չես կարողանում»-ը կարող է տարիներով փակել երեխայի հետաքրքրությունը առարկայի հանդեպ, իսկ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց