Քաջ Վարդանի Տօնն է Այսօր
17 Փետրուար, 2024 Շաբաթ օր, Փասատենա քաղաքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ «Փեթակ» շաբաթօրեայ դպրոցը, ծնողներու եւ հիւրերու ներկայութեամբ մեծ շուքով տօնեց Վարդանանց Տօնը: Դպրոցի տնօրէն Նորայր Տատուրեանը ներկայացուց օրուան իմաստը, խորհուրդը, ապա յայտագրին ուրուագիծը: 2րդ, 3րդ եւ Աւագ կարգի աշակերնտերը ուսուցչուհիներ Ազնիւ Սէրայտարեանի եւ Մարալ Դաւիթեանի առաջնորդութեամբ բեմի վրայ արտասանեցին Վարդան Մամիկոնեանին եւ իր զինուորներուն նուիրուած ոտանաւորներ, հնչեցուցին «Հայ աշակերտին ուխտը», լիաթոք երգեցին օրուան յատուկ երգեր, ինչպէս նաեւ «Անուշ Հայրենիք» հայրենասիրական երգը:
Օր. Ազնիւ Սէրայտարեանը սահիկներու ցուցադրութեամբ, պատկերաւոր ձեւով եւ փոքրիկներուն հասկնալի պարզունակ լեզուով ներկայացուց Աւարայրի ճակատամարտը եւ այդ պատերազմի հետ յիշուող պատմական դէմքերը. Վարդան Մաիկոնեանը, Ղեւոնդ Երէցը, Եղիշէ Պատմիչը, պարսկական պատերազմիկ փիղերը եւ այլն:
Աշակերտները հետաքրքրութեամբ դիտեցին Աւարայրի ճակատամարտի գծագրական նոր, կարճատեւ շարժանկար մը, որ նախատեսուած էր դպրոցականներու համար: Փոքրիկներու, ինչպէս նաեւ չափահասերու համար անկասկած, եզակի փորձառութիւն էր, որ անոնք արեւմտահայերէն շարժանկար մը դիտեցին:
Ապա յոտնկայս ծափողջիւններով, հանդիսապէս, զինուորներու յատուկ համաչափ քայլերով սրահ մուտք գործեցին մանկապարտէզի աշակերտները: Անոնց հանդիսասրահ մուտքը ծնողներուն, մեծ հայրերուն եւ մեծ մայրերուն պարգեւեց հպարտութիւն: Սանիկները իրենց համակրելի կեցուածքով ստեղծեցին ցնծուն մթնոլորտ:
Իւրաքանչիւր 4-6 տարեկան տղայ եւ աղջնակ սուրով, վահանով, խաչով եւ թաւշակարմիր շրջազգեստով դարձեր էր Վարդան մը կամ հայոց իշխանուհի մը: Անոնք մանկապարտիզպանուհի Օր. Անի Մարսէլեանի եւ դասարանի երիտասարդ օգնականուհի Օր. Էլեն Վարդանեանի առաջնորդութեամբ, ոգեւոր շունչով արտասանեցին ոտանաւորներ եւ երգեր: Ապա ամբողջ սրահը միաբերան երգեց Հայաստանի Հանրապետութեան օրհներգը եւ Տէրունական աղօթքը ու հանդէսը հասաւ իր աւարտին:
Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ Փեթակ շաբաթօրեայ դպրոցը 4-14 տարեկան հայորդիներուն կու տայ հայեցի դաստիարակութիւն, թէ կը սորվեցնէ հայոց լեզուն եւ թէ՝ ազգային եւ հոգեւոր ճոխ ձեռնարկներու միջոցով կը կերտէ հայկական ինքնութիւն: Դպրոցի արձանագրութիւնը միշտ բաց է: Պատգամ ձգել՝ 1626 660 9443, գրել՝ stgregorysaturdayschool@gmail.com
«Դասականը դարձնել թրենդային» նշանակում է, ոչ թե փոխել ստեղծագործության բովանդակությունը, այլ փոխել դրա մատուցման ձևն ու հասանելիությունը: Այսօրվա սերունդը տեղեկատվությունը սպառում է արագ, տեսողական և ինտերակտիվ եղանակով: Որպեսզի դասական գրականությունը…
Ես որպես դասվար,տեսնում եմ,թե ինչպես արագ է փոխվում կրթական միջավայրը:Այսօր ցանկանում եմ կիսվել Ձեզ հետ ,մի քանի կարևոր մտքերով,ինչպես ընտրել այնպիսի հարթակներ դասապրոցեսի ընթացքում , որոնք հիմնված են երեք սկզբունքի…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք բոլորս ականատեսն ենք, թե ինչպես է կրթական համակարգի զարգացումն անխզելիորեն կապվում նորարարական տեխնոլոգիաների հետ: Սակայն սա միայն տեխնիկական հագեցվածության հարց չէ, այլ բովանդակային ու մեթոդաբանական խորը…
Հեռավար ուսուցումը վերջին տարիներին դարձել է կրթության կարևորագույն ուղղություններից մեկը՝ պայմանավորված ինչպես տեխնոլոգիական առաջընթացով, այնպես էլ գլոբալ մարտահրավերներով: Այն այլևս պարզապես ժամանակավոր լուծում չէ, այլ մրցունակ և զարգացող կրթական մոդել,…
21-րդ դարը բնութագրվում է արագ փոփոխություններով, տեխնոլոգիական զարգացմամբ և գլոբալ փոխկապակցվածությամբ: Այս պայմաններում կրթության հիմնական նպատակը այլևս չի սահմանափակվում միայն գիտելիքի փոխանցմամբ․ առաջնային է դառնում այն հմտությունների ձևավորումը, որոնք հնարավորություն…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց