ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արտավազդ Փելեշյանը նշում է 86-ամյակը. ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է կինոյի մեծ Վարպետին

Փետրվարի 22, 2024
Մշակութային լուրեր

Այսօր հայ և համաշխարհային կինոյի հսկաներից մեկի՝ ազգային կինոյի մեծ Վարպետ, վավերագրական կինոյի ականավոր ռեժիսոր, համաշխարհային կինոաշխարհում մեծ ազդեցություն թողած Արտավազդ Փելեշյանի 86-ամյակն է:

Փելեշյանական կինոն՝ իր հզոր գեղագիտությամբ, անկրկնելի պոետիկայով և էպիկական շնչով, վերահաստատում է գեղարվեստական պատկերի գերիշխանությունը, երբ կինոպատումը կարիք չունի հավելյալ խոսքերի, երբ կադրն է թելադրում ամեն ինչ: Նրա յուրաքանչյուր ֆիլմ հարազատ հողից ու աշխարհից ստացած կենսական լիցքերով հագեցած մի ձոն է բանական մարդուն, որում ներդաշնակվում են տիեզերական բազմաձայնությունն ու արարչագործության լույսը:

Փելեշյանն անհամեմատ ընդլայնել է կինոյի սահմանները և իրական, վավերագրական պատկերին հաղորդել մեծ կինոյի բանաստեղծական ուժը՝ իր ֆիլմերը վերածելով լիովին նոր կինոէսթետիկայի: Նա ստեղծել է բացառիկ, անկրկնելի փելեշյանական կինոաշխարհը:

Կինոյի մեծ Վարպետին մաղթում եմ անսպառ ստեղծագործական եռանդ. բոլոր այն ֆիլմերը, որոնք նա արդեն «տեսել է» իր մտքում, էկրանային կյանք ստանան ու հարատևի այն մեծ կինոտարերքը, որ Արտավազդ Փելեշյան անունն է կրում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն