ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գեղարքունյաց Ձմեռ-2024

Փետրվարի 22, 2024
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց «Գեղարքունյաց Ձմեռ-2024» մարզամշակութային ավանդական միջոցառումը, որը նպաստում է սովորողների մոտ առողջ ապրելակերպի ձևավորմանը, զարգացմանը, ձմեռային մարզաձևերի ու ազգային խաղերի մասսայականացմանը:

Միջոցառման ծրագրում ընդգրկված էին դահուկավազք, մրցումներ սահնակներով, կշռաքարի բարձրացում, բարձունքի գրավում, ձնագնդիով հարված նշանակետին, ձնեմարդի պատրաստում, մրցումներ՝ ազգային խաղաձևերից, շախմատ, բազկամարտ, պարանի ձգում:

Միջոցառումն ուղեկցվում էր հայրենասիրական, մարզական երգերով ու գողտրիկ պարերով:

Բոլորն ուրախ տրամադրությամբ մասնակցեցին ,,Լինենք առողջ,, խորագրով մարզամշակութային միջոցառմանը՝ կարևորելով առողջ ապրելակերպի վարումը