«Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին,հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը,հոգին ու հոգեբանությունը»,- այսպես բարձր է գնահատել մեր ոսկեղենիկ լեզուն մեծն Թումանյանը: Պատահական չէ, որ յուրաքանչյուր սերունդ, երբ բացում է դպրության դռները, նախևառաջ պարտավորվում է սովորել հայոց այբուբենը, որից սկիզբ է առնում և ծավալվում ողջ գիտությունը: Թոթովախոս մանուկների համար ամենամեծ հարստությունն ու ամենաշքեղ գանձարանը լեզվի իմացությունն է: Դա էին եկել ապացուցելու Հրազդանի հ.7 միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիները: Նրանք հպարտորեն հնչեցրին հայոց այբուբենը և ևս մեկ անգամ հաստատեցին, որ, իրոք, մեր չափազանց հարուստ ու ճոխ հայոց լեզուն հայ ժողովրդի հեռավոր անցյալի բանալին է և մեր լինելիության,մեր գոյատևման կարևոր հենասյուներից մեկը:
«Հրաժեշտ այբբենարանին» խորագիրը կրող միջոցառման կազմակերպիչներն էին դասվար Սիլվա Կարապետյանն ու երաժշտության ուսուցչուհի Գայանե Դանիելյանը: Տոնական տրամադրություն էր տիրում: Հասկանալի էր երեխաների ոգևորությունը, նրանք արդեն գրաճանաչ էին, մեսրոպյան այբուբենը նրանցից յուրաքանչյուրի ձեռքբերումն էր: Ոչ պակաս ոգևորված էին նաև ծնողներն ու հանդիսատեսը, ովքեր հաճելի պահեր ապրեցին՝ վայելելով առաջին դասարանցիների և նրանց ավագ ընկերների բազմազան ու բազմաբովանդակ կատարումները՝ ասմունքից մինչև հեքիաթային հերոսների կերպարավորումներ՝ համեմված գեղեցիկ երգ ու պարով: Պատահական չէր նաև առաջնակարգ սրբերի շարքը դասված մեր մեծագույն հայի՝ Մեսրոպ Մաշտոցի կերպարի ներկայությունը, ում տրված էր հայոց այբուբենը ստեղծելու վեհ առաքելությունը: Այո՛, հայոց լեզուն չէր կարող հարատևել և զարգանալ,եթե գոյություն չունենային հայոց գրերը՝ մեր ազգապահպան 36 զինվորները, որոնք ստիպեցին օտարներին զգալ և հասկանալ,թե ի˜նչ սքանչելի ու ստեղծագործ ժողովուրդ ենք մենք, և ի˜նչ հզոր հայրենիք ունենք: Իսկ այսօրվա տառաճանաչ դարձած մանուկները վաղվա մեր հայրենիքը կերտողն ու շենացնողն են, հարկ եղած դեպքում՝ անառիկ լեռների պես պաշտպան կանգնող զինվորներն են:
Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Հ. Ասատրյանը հույս հայտնեց, որ առաջին դասարանի աշակերտները հավատարիմ կմնան իրենց երդմանը և սրբորեն կպահպանեն ու հետագա սերունդներին կփոխանցեն մեր ազգի ամենամեծ գանձը՝ հայոց մեսրոպատառ այբուբենը, և մայրենիի յուրաքանչյուր դաս կսկսեն հայոց այբուբենն արտասանելով:
Արմինե Ալեքսանյան
Հրազդանի հ.7 միջնակարգ դպրոցի հումանիտար մասնախմբի նախագահ՝
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան