ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ղազարոս Աղայանին նվիրված բաց դաս

Փետրվարի 20, 2024
Դպրոցական անցուդարձ

Դաստիարակելու համար ոչ թե երկար ժամանակ է հարկավոր, այլ կարճ ժամանակի խելացի օգտագործում:

Աշակերտը պիտի հասկանա, մարսե ամեն բան, ինչ որ սովորում է վարժապետից, որպեսզի նա ոչ թե մի անշունչ բառագիրք դառնա, այլ նախապատրաստվի լինել կենդանի և առողջ դատողություն ունեցող խելոք մարդ:

Ղ. Աղայան

Փետրվարի 20-ին Եղվարդի հ․3 հիմնական դպրոցի երրորդ «դ» դասարանում դասղեկի բաց դաս էր նվիրված հայ մեծերից՝ Ղազարոս Աղայանին: Աշակերտներն իրենց դասվար՝ Ա.Հովհաննիսյանի հետ տեղեկություններ էին հավաքել Ղ. Աղայանի մասին, որոնք և սիրով ներկայացրեցին:Խոսեցին նրա կյանքի և գործնեության, ստեղծագործությունների մասին:

Աշակերտներն արտասանեցին, երգեցին, պարեցին, բեմականացրեցին Ղ. Աղայանի հեքիաթներից մեկը:

Ներկայացրեցին հայ մեծերի կարծիքը Աղայանի մասին:

Դասը ունեցավ դաստիարակչական մեծ նշանակություն: Սովորեցին, որ պետք է ճանաչել, հիշել և գնահատել մեր մեծերին: