Դպրոցում է հիմք դրվում և խորը արմատավորվում մատաղ սերնդի ռազմահայրենասիրությունը, բանակաշինության պատմության իմացությունը,ազգի հերոսական անցյալին և փառապանծ նվիրյալ զավակներին ճանաչելու, արժևորելու, երկրի վառ ապագան կերտելու ամենապատասխանատու, բայց ճշմարիտ ուղին:
Դրա վառ ապացույցն էր ապրիլի 22-ին Հրազդանի հ.7 միջնակարգ դպրոցի տնօրենության աջակցությամբ աշակերտների մասնակցությունը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված «Ազգ-բանակ 2017» ցուցահանդեսին: Այցելությանը աշակերտներին ուղեկցում էին 5-12-րդ դասարանների դասղեկները, զինղեկ Հ. Դարմանյանը, ուսուցիչներ ևծնողներ: Ցուցադրված ռազմատեխնիկայի ցուցահանդեսին ներկա աշակերտները,առաջնորդվելով «Ազգը հզոր է իր հզոր բանակով» կարգախոսով,հպարտությամբ ու մեծ ոգևորությամբ էին դիտում,իսկ այցելած ազգաբնակչությունը վստահությամբ էր տոգորվում, երբ սեփական աչքերով տեսնում էր մեր բանակի սպառազինությունն ու մարտական պատրաստվածությունը:ՀՀ Պաշտպանության նախարարության կազմակերպած նման միջոցառումը փաստում էր,որ յուրաքանչյուր հայ քաղաքացի, անկախ սեռից ու տարիքից, պիտի առնչվի և մասնակցի հայրենիքի պաշտպանությանը: Ապագա զինակոչիկ դպրոցականներին ոգևորել էր հատկապես ցուցահանդեսային ծրագրով նախատեսված ընդհանուր և անհատական ձևաչափերով կազմակերպվող մրցույթը, որին յուրաքանչյուր աշակերտ մասնակցում էր զինգրքույկի տեսք ունեցող անհատական տոմսերով: Մրցութային վարժություններին մասնակցեցին նաև մեր աշակերտները՝ դրսևորելով իրենց կարողությունները ավտոմատի քանդել-հավաքելու, ձգումներ կատարելու վերաբերյալ, ինչպես նաև շրջեցին և ծանոթացան տաղավարների ցուցադրությանը,իմացան ՀՀ-ում գործող ռազմական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև նրանց ձեռքբերումների մասին: Շրջայցն այնքան տպավորիչ էր, որ աշակերտները դժվարությամբ թողեցին ցուցասրահը և զինվորական նվագախմբի քայլերգի ներքո մարզահամերգային համալիրից ուղևորվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Եղեռնի 102-րդ տարելիցի նախօրյակին հերթական անգամ այցելեցինք անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցինք, աղոթք հղեցինք առ Աստված՝ աղերսելով նահատակների հոգիներին հանգստություն: Թախիծն ու հպարտությունը միախառնվել էին մեր հոգիներում. հպարտ ենք, որ այսօր ունենք անկախ ու բարգավաճող հայրենիք իր հզոր բանակով ու հայրենասեր զավակներով, ինչի համար հավերժ երախտապարտ ենք իրենց կյանքը զոհաբերած հերոս հայորդիներին, անմեղ նահատակներին ու մեր այսօրվա խաղաղությունն ապահովող անպարտ բանակի յուրաքանչյուր զինվորին:
Ալվարդ Ալեքսանյան
Հրազդանի հ.7 միջնակարգ դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան