ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը մեկնարկում է նոր կրթական ծրագիր-աշխատարան

Նոյեմբերի 16, 2026

«Գույներ Իսահակյանի աշխարհից» ցուցահանդեսի շրջանակում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը մեկնարկում է նոր կրթական ծրագիր-աշխատարան։ Այն երեխաներին հնարավորություն կտա նորովի բացահայտելու Վարպետի աշխարհը` այս անգամ արդեն գույների միջոցով:

Ծրագրի ընթացքում երեխաները ոչ միայն կլսեն Իսահակյանի կյանքից հետաքրքիր դրվագներ, այլ նաև հնարավորություն կունենան տեսնելու դրանց անդրադարձը հայ գեղանկարիչների ստեղծագործություններում՝ ավելի պատկերավոր դարձնելով իրենց լսածը, իսկ ծրագրի ավարտին երեխաներին սպասվում է ստեղծագործական աշխատանք․ փոքրիկ կտավներին կփորձեն փոխանցել Իսահակյանի աշխարհի գույները՝ իրենց զգացողությամբ։
 
 

Հարգանքով՝

Ավ. Իսահակյանի տուն-թանգարան