Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանն արծաթե մեդալ է նվաճել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությում:
65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, որն առաջին անգամ էր դուրս եկել ԱԱ եզրափակիչ, վճռորոշ գոտեմարտում մրցել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բոուեն Բասեթի հետ և զիջել մրցակցին:
Վազգեն Թևանյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 9:3 հաշվով հաղթել է Մոնղոլիայի ներկայացուցչին: 1/8 եզրափակիչում Վազգենը 2:1 հաշվով պարտության է մատնել Ղազախստանի ներկայացուցչին, քառորդ եզրափակչում 3:2 հաշվով հաղթել է Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, իրանցի Ռահման Մուսա Ամուզադխալիլին, իսկ կիսաեզրափակչում 2։1 հաշվով հաղթել է ԱԱ բրոնզե մեդալակիր, Բուլղարիան ներկայացնող Շամիլ Մամեդովին: Կիսաեզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշը ճկույթի կոտրվածք էր ստացել:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…