ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն ընդունել է Ֆրանսիայի Պլեսի Ռոբանսոն քաղաքի փոխքաղաքապետ Կողին Դուգեղին և «ՕԴԱՐԻՖ» ասոցիացիայի համահիմնադիրներ Հայկ Շահբազյանին ու Լևոն Ավդալյանին։
Ողջունելով հյուրերին՝ Քրիստինա Թաթարյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումը։ Նա նաև շնորհավորել է Հայկ Շահբազյանին Ֆրանսիայում Սփյուռքի գործերի հանձնակատար նշանակվելու կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են սեպտեմբերի 11-13-ը Պլեսի Ռոբանսոն քաղաքում անցկացված միջոցառումների արդյունքները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել «ՕԴԱՐԻՖ» ասոցիացիայի պաշտոնական բացմանը, քաղաքապետարանի հետ համագործակցության հուշագրի ստորագրմանը, կրթամշակութային համաժողովին և «Հայաստանի օր» միջոցառմանը։
Հյուրերը ներկայացրել են ասոցիացիայի գործունեության հիմնական ուղղություններն ու առաջիկա ծրագրերը՝ ուղղված Ֆրանսիայում հայոց լեզվի, պատմության և մշակույթի տարածմանը, ինչպես նաև Հայաստանում ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի հանրահռչակմանը։ Այս համատեքստում նախարարի տեղակալն անդրադարձել է սփյուռքի հայկական կրթօջախներին աջակցելու՝ ԿԳՄՍ նախարարության ծրագրերին՝ կարևորելով սփյուռքահայ ուսուցիչների ամենամյա վերապատրաստումները և հայկական կրթօջախներին դասագրքերի ու ուսումնաօժանդակ նյութերի անվճար տրամադրումը։ Քննարկվել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի կրթական հաստատությունների միջև համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները։
Մշակութային համագործակցության շրջանակում հյուրերը ներկայացրել են Հովհաննես Թումանյանի թանգարանի հետ համատեղ Ֆրանսիայում միջոցառում կազմակերպելու նախաձեռնությունը։ Քրիստինա Թաթարյանը ողջունել է գաղափարը՝ կարևորելով հայ գրականության և մշակութային ժառանգության հանրահռչակումը, մասնավորապես՝ Թումանյանի ստեղծագործական ժառանգության ներկայացումը երիտասարդ սերնդին։
Անդրադարձ է եղել նաև 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի նախապատրաստական աշխատանքներին։ Քրիստինա Թաթարյանը ներկայացրել է խաղերի մարզական և մշակութային բաղադրիչները, մասնակիցների ընտրության ընթացքը և կամավորների վերապատրաստման ծրագրերը։ Նա կարևորել է ֆրանսահայ համայնքի ներգրավվածությունը խաղերին, ինչպես նաև կամավորների ֆրանսերենի իմացության և հաղորդակցման հմտությունների զարգացումը։
Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու կամավորական ծրագրերին։ Քննարկվել են փորձի փոխանակման, առցանց հանդիպումների և լավագույն կամավորների համար Ֆրանսիա ճանաչողական այցերի կազմակերպման հնարավորությունները։ Կողմերը վերահաստատել են համատեղ նախաձեռնությունները շարունակելու և երկու երկրների միջև կրթամշակութային ու մարզական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…