Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ 2026 թվականի պետական բյուջեում կատարվել է շուրջ 5.6 մլրդ դրամի կապիտալ ծախսերի վերաբաշխում՝ ՀՀ մարզերում մանկապարտեզների շինարարական ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու նպատակով։
Ֆինանսական հատկացումները կուղղվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներին։ Մասնավորապես՝ նախատեսվում է ավարտին հասցնել 35 մանկապարտեզի շինարարական աշխատանքները, մեկնարկել ևս 8 մանկապարտեզի հիմնանորոգումը, ինչպես նաև իրականացնել լրացուցիչ աշխատանքներ արդեն կառուցված կամ հիմնանորոգված 18 մանկապարտեզում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հատկացվող միջոցների մեծ մասը կուղղվի ավարտական փուլում գտնվող մանկապարտեզների շինարարությանը։ Միաժամանակ, ֆինանսավորում կստանան նաև նոր մեկնարկող ծրագրերն ու այն մանկապարտեզները, որոնցում հիմնական աշխատանքներն ավարտվել են, սակայն լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտություն կա։
Բացի այդ՝ ֆինանսավորում կհատկացվի ևս 8 մանկապարտեզի տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար։ Նախագծով նախատեսված են նաև միջոցներ՝ «Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղ օվկիանոսի Ճապոնիայի հիմնադրամի» աջակցությամբ իրականացվող դպրոցների շենքային ապահովվածության բարելավման դրամաշնորհային ծրագրի շրջանակում խորհրդատվական, ուսուցման և նախագծային ծառայությունների ֆինանսավորման նպատակով։
Քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է, որ հատկացվող միջոցները կօգնեն ավարտին հասցնել ոչ միայն մանկապարտեզների շենքերի, այլև հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները՝ ապահովելով ամբողջական արդյունք:
Ֆինանսավորման փաթեթում ընդգրկված են ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի տասնյակ մանկապարտեզներ։ Ծրագրերի մի մասով հատկացվում են պայմանագրերի մնացորդային գումարները և բակերի բարեկարգման համար անհրաժեշտ միջոցները, մյուսներում ֆինանսավորվում է շինարարության մեկնարկը, իսկ արդեն ավարտված օբյեկտներում՝ լրացուցիչ աշխատանքների իրականացումը։
Ըստ հիմնավորման՝ մանկապարտեզների շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ է շուրջ 8.2 մլրդ դրամ լրացուցիչ ֆինանսավորում, որից այսօր ընդունված որոշմամբ կհատկացվի 5.6 մլրդ դրամը, իսկ մնացած մասը՝ ըստ անհրաժեշտության՝ ծրագրերի իրականացման ընթացքում։
Որոշմամբ կապահովվի Կառավարության «300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման և վերանորոգման» ծրագրի շարունակական իրականացումը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԵՎ ՏՀՏ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ Մեթոդական մշակում և գործնական ուղեցույց «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի օրինակով: Հեղինակ՝ Աննա Հարությունյան Սույն մեթոդական աշխատանքում ներկայացված է 1-ին դասարանում…
«Թվային ուսումնական ռեսուրսների և նախագծային մեթոդի կիրառումը անգլերենի դասավանդման գործընթացում. 4 ինտերակտիվ Flipbook-երից բաղկացած ուսումնամեթոդական փաթեթ» Հարգելի՛ գործընկերներ, ներկայացնում եմ ՏՀՏ գործիքների (FlipHTML5) կիրառմամբ ստեղծված ինտերակտիվ ուսումնական փաթեթ, որը համապատասխանեցված…
Բազմապատկումը թվաբանական գործողություն է, որի միջոցով միևնույն թիվը մի քանի անգամ գումարելու գործողությունը ներկայացվում է ավելի կարճ ձևով: Բազմապատկման աղյուսակի ուսուցումն արդյունավետ կազմակերպելու համար տեսական նյութը հիմնվում է մաթեմատիկական հասկացությունների…
Հարգելի՛ գործընկերներ, Տարրական դպրոցում հաճախ ենք հանդիպում իրավիճակների, երբ աշակերտը սխալ է պատասխանում, սխալ է լուծում առաջադրանքը կամ դժվարանում է արտահայտել իր միտքը: Այդ պահին մեր արձագանքը կարող է էական…
Հարգելի՛ գործընկերներ, դասը պլանավորելիս մենք նախապես մտածում ենք նպատակների, առաջադրանքների, մեթոդների և ժամանակի մասին: Սակայն դասարանում միշտ չէ, որ ամեն ինչ ընթանում է նախատեսվածի պես: Իմ կարծիքով՝ լավ դասի պլանը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց