ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամի» միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում իրականացվել են «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստումներ:
Հուլիսի 31-ին ամփոփվել են վերապատրաստման ծրագրի երրորդ փուլի արդյունքները, մասնակիցներին տրվել են հավաստագրեր:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, «Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի ղեկավար Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստան «ՏեխնՈւս» ծրագրի ղեկավար Գայանե Աբգարյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և անդրադարձել դպրոցներում դասավանդվող «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի կարևորությանը՝ նշելով, որ առարկան ուսուցանվում է տարրական դպրոցից և հանդիսանում երեխայի թվային գրագիտության հիմքը:
«Այս առարկայի միջոցով երեխաները սկսում են սովորել տեխնոլոգիաները և դրանք կիրառել ուսումնական գործընթացում՝ հասկանալով, որ տեխնոլոգիաները ոչ միայն ժամանցի, հետաքրքիր տեղեկատվություն ստանալու համար են, այլ նաև բազմակողմանի զարգանալու, գիտելիք և հմտություն ձեռք բերելու մեծ հնարավորություն են ապահովում։ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» (ԹԳՀԳ) առարկայի ուսուցիչների առաջնային խնդիրներից է օգնել երեխաներին՝ ճիշտ պատկերացնելու տեխնոլոգիաների կիրառումը։ ԹԳՀԳ-ի դասավանդողների արդյունավետ ներուժը կարևոր է նաև դպրոցի ընդհանուր ուսումնական գործընթացի բարելավման առումով»,- նշել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ պահանջներն ու ակնկալիքները ԹԳՀԳ դասավանդող ուսուցիչներից շատ մեծ են:
Վերապատրաստման ծրագրի երրորդ փուլի շրջանակում «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի 180 ուսուցիչ Շիրակի, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերից անցել են վերապատրաստում։
2025–2026 թվականներին ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ վերապատրաստվել է 420 ուսուցիչ, որոնցից 165-ը դասավանդում են 5-6-րդ, իսկ 255-ը՝ տարրական դասարաններում։
ՀԲԸՄ Հայաստան «ՏեխնՈւս» ծրագրի ղեկավար Գայանե Աբգարյանը ևս շնորհավորել է ծրագրի մասնակիցներին: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակում սերտ համագործակցության համար:
Նշվել է, որ վերապատրաստման ծրագրին մասնակից ուսուցիչների շուրջ 30%-ն արդեն մասնակցել է կամավոր ատեստավորմանը՝ գրանցելով 65%-91% արդյունք, իսկ որոշները ստացել են ուսուցչի որակավորման տարակարգ՝ 2-4-րդ աստիճան։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԵՎ ՏՀՏ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ Մեթոդական մշակում և գործնական ուղեցույց «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի օրինակով: Հեղինակ՝ Աննա Հարությունյան Սույն մեթոդական աշխատանքում ներկայացված է 1-ին դասարանում…
«Թվային ուսումնական ռեսուրսների և նախագծային մեթոդի կիրառումը անգլերենի դասավանդման գործընթացում. 4 ինտերակտիվ Flipbook-երից բաղկացած ուսումնամեթոդական փաթեթ» Հարգելի՛ գործընկերներ, ներկայացնում եմ ՏՀՏ գործիքների (FlipHTML5) կիրառմամբ ստեղծված ինտերակտիվ ուսումնական փաթեթ, որը համապատասխանեցված…
Բազմապատկումը թվաբանական գործողություն է, որի միջոցով միևնույն թիվը մի քանի անգամ գումարելու գործողությունը ներկայացվում է ավելի կարճ ձևով: Բազմապատկման աղյուսակի ուսուցումն արդյունավետ կազմակերպելու համար տեսական նյութը հիմնվում է մաթեմատիկական հասկացությունների…
Հարգելի՛ գործընկերներ, Տարրական դպրոցում հաճախ ենք հանդիպում իրավիճակների, երբ աշակերտը սխալ է պատասխանում, սխալ է լուծում առաջադրանքը կամ դժվարանում է արտահայտել իր միտքը: Այդ պահին մեր արձագանքը կարող է էական…
Հարգելի՛ գործընկերներ, դասը պլանավորելիս մենք նախապես մտածում ենք նպատակների, առաջադրանքների, մեթոդների և ժամանակի մասին: Սակայն դասարանում միշտ չէ, որ ամեն ինչ ընթանում է նախատեսվածի պես: Իմ կարծիքով՝ լավ դասի պլանը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց