ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր

Հունիսի 22, 2026
Սպորտային լուրեր

Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Հունաստանի Վոլոս քաղաքում հունիսի 20-21-ն անցկացված Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում:

Նա 3000 մ վազքատարածությունը հաղթահարել է 7:52.75 ժամանակում՝ սահմանելով նաև Հայաստանի ռեկորդ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռազմիկ Ղազարյանն արծաթե մեդալ է նվաճել եռացատկում՝ 16.20 մ արդյունքով։

Բալկանյան երկրների առաջնությունում Հայաստանի թիմում ընդգրկված են եղել նաև Լևոն Աղասյանը (եռացատկ), Վահե Արզումանյանը (հեռացատկ), Արամ Արամյանը (400մ ա/վ) և Էլլադա Ալավերդյանը (800 մ)։

Նշենք՝ Երվանդ Մկրտչյանը Հունաստանի մեկնարկից 2 օր առաջ հաղթող էր դարձել Ֆրանսիայում կայացած միջազգային մրցաշարի 1500 մ վազք մրցաձևում` ցույց տալով 3:38.99 արդյունք:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն