ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը 65 տարեկան է

Հունիսի 22, 2026
Մշակութային լուրեր

Այսօր Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանի 65-ամյակն է։

Ռոբերտ Մլքեյանը ծնվել է 1961 թվականին Երևանում։ Սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետում, միաժամանակ ուսանել օպերային, սիմֆոնիկ դիրիժորություն և երգչախմբային դիրիժորություն։

Ասպիրանտուրան ավարտել է Երևանում, այնուհետև ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և երաժշտագիտական ամբիոնի ուսանողների երգչախումբը, միաժամանակ եղել է Էմին Խաչատրյանի դասարանում ասիստենտ-ստաժոր։ 1992-2000 թվականներին եղել է Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի և Գյումրու կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։

1995 թվականին Երևանում ստեղծել է «Հայ ֆոլկ» վոկալ անսամբլը։ 2000 թվականից Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է։

1996 թվականին պարգևտրվել է «Մովսես Խորենացու» մեդալով, 2008 թվականին ստացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ կոչումը, 2016 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

ԿԳՄՍ նախարարությունը հոբելյանի առթիվ շնորհավորում է վաստակաշատ արվեստագետին, մաղթում աշխատանքային նոր ոգեշնչումներ և քաջառողջություն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն