Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը, որն անցկացվել է հունիսի 2-19-ը:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ:
Հաշվետու ներկայացումները դիտել և մասնակիցների հավաստագրերը հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Բեմը հենց այն տեղն է, որտեղ հրաշքներն իրականություն են դառնում. պետության անմիջական պատասխանատվությունն է յուրաքանչյուր բնակավայրում երեխաների համար հրաշքների իրականացման հնարավորություններ ստեղծելը։ Մշակութային կրթությունը պետք է դառնա յուրաքանչյուր երեխայի կրթության անբաժանելի մասը։ Վստահ եմ, որ հենց այս բեմից է սկսվում մասնակից երեխաների հետագա հաջողությունների ճանապարհը»,- շնորհավորելով ծրագրի մասնակիցներին՝ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է ստեղծել հետաքրքիր երկխոսություն թատրոնի և դպրոցի միջև, դրա միջոցով ձևավորել թատերական համայնք և նպաստել մասնագիտական կողմնորոշմանը։
«Հնարավոր չէ ձևավորել լիարժեք քաղաքացի՝ առանց մշակույթի հետ անմիջական հաղորդակցության։ Մեր նպատակն է պատանիներին ծանոթացնել թատերական աշխարհին»,- ասել է Վարդան Մկրտչյանը՝ շնորհակալություն հայտնելով նախարարությանը կարևոր ծրագրին աջակցելու համար։
Ընտրական փուլերը հաղթահարած 72 պատանիներ՝ 6 խմբով աշխատել են իրենց ղեկավարների և դասախոսների հետ՝ յուրացնելով բեմական խոսքի, երգեցողության, բեմական շարժման, դերասանի վարպետության հիմունքները։ Ծրագիրը ժանրային առումով բազմազան է. մասնակցել են դրամատիկ, մնջախաղի, մյուզիքլի, պարի խմբեր։
2026 թվականի ծրագրի նորությունը՝ առանձին խումբ է հավաքվել նաև Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Հաշվետու ներկայացումների ժամանակ բոլոր մասնակիցները հանդես են եկել Մայր թատրոնի բեմում։
Ռիմա Պիպոյանի գլխավորությամբ պարի խումբը ներկայացրել է «Բեքլայթ» բեմադրությունը, Լյուդվիգ Հարությունյանի ղեկավարած դրամատիկ խումբը՝ «Կենդանական զրույցներ», Հայկ Իսրաելյանի գլխավորած մնջախաղի խումբը՝ «Դասը», Արթուր Կարապետյանի սաները՝ «Խելքի աշեցեք», Արմեն Քուշկյանի խումբը՝ «Ամբոխները խելագարված», Գևորգ Դավթյանի գլխավորած մյուզիքլի խումբը՝ «Խաղաղության աղավնիներ» ներկայացումները։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ժամանակակից կրթական համակարգի առանցքային նպատակներից մեկը ոչ միայն պատրաստի գիտելիք փոխանցելն է, այլև ինքնուրույն, վերլուծող և քննադատաբար մտածող անհատ ձևավորելը: Մայրենի լեզվի դասաժամերը լավագույն հարթակն են այս կարողունակությունը զարգացնելու համար,…
Ձևավորող գնահատումը տարրական դպրոցում․ ինչպե՞ս «չափել» սովորելու ընթացքը՝ առանց ստրեսի Տարրական դասարաններում ձևավորող (ձևավորվող) գնահատումն ուղղակի միավոր չդնելու մասին չէ: Սա ուսուցման ռիթմը զգալու, յուրաքանչյուր աշակերտի ընկալման «սպիտակ բծերը» ժամանակին…
Նախաբան Կրտսեր դպրոցական տարիքը երեխայի զարգացման ամենազգայուն և պատասխանատու փուլերից է, որտեղ ձևավորվում են նրա ճանաչողական հետաքրքրությունները, տրամաբանությունն ու սովորելու մոտիվացիան: Հայաստանի հանրակրթական նոր չափորոշչի (ՀՊՉ) ներդրման պայմաններում ուսուցչի առջև…
«Լռությունը որպես արվեստ» Կոնցեպտ Լռությունը սովորաբար ընկալվում է որպես ձայնի բացակայություն, սակայն արվեստում այն կարող է դառնալ արտահայտման ինքնուրույն լեզու: Այն կարող է խոսել դատարկ տարածության, հայացքի, գույնի, ստվերի, ձևի,…
Ողջույն, սիրելի գործընկերներ: Տարրական դասարան մտնելիս մենք ամեն օր ականատես ենք լինում միևնույն պատկերին. մի աշակերտը վայրկյանների ընթացքում ավարտում է առաջադրանքն ու ձանձրանում, երկրորդը դեռ փորձում է հասկանալ պայմանը, իսկ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց