Պատմամշակութային հուշարձանների hարգելի´պահապաններ, հուշարձաններն ուսումնասիրող և վերականգնող հնագետներ, ճարտարապետներ և շինարարներ, հարգելի՛ քաղաքացիներ, ապրիլի 18-ն աշխարհում նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր:
Այս օրը բոլորիս ևս մեկ անգամ պարտավորեցնում է հիշել, գնահատել ու պահպանել անցյալի արժեքները, որոնք ձևավորում են մեր ազգային ինքնությունը։
Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված շուրջ 25 000 պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների թվին ամեն տարի ավելանում են ևս մի քանի տասնյակ նորահայտ հուշարձաններ։ Պետությունը վերջին տարիներին անհամեմատ ավելացրել է հուշարձանների վերականգնման ծավալները, և տարեկան արդեն խոսում ենք ավելի քան 20 պատմամշակութային հուշարձանների վերականգնման մասին, ինչն աննախադեպ է Հայաստանի պատմության համար: Այսպիսով, ՀՀ պետական բյուջեից 2025 թվականին հատկացվել է շուրջ 1,4 մլրդ դրամ, որը 2022 թվականի նույն ցուցանիշը գերազանցում է 542 %-ով, իսկ վերականգնվող հուշարձանների թիվն ավելացել է 14-ով:
Յուրաքանչյուր տարի պետություն-մասնավոր համագործակցությամբ վերականգնվում և հանրահռչակվում են նոր հուշարձաններ: Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը պահպանելու և հանրահռչակելու նպատակով պետությունը ոչ միայն դրանք ամրակայում, նորոգում և վերականգնում է, այլ նաև հանրահռչակում՝ որոշներն ընդգրկելով տարբեր միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ցանկերում: Հատկանշական է, որ 2024-2025 թվականներին 29 տարվա դադարից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում է գրանցվել 3 հուշարձանախումբ՝ Տիրինկատարի վիշապաքարերն ու մշակութային լանդշաֆտը, Երևանի ուրարտական ժառանգությունը և Գառնու հնագիտական համալիրն ու «Բազալտե երգեհոն սյունաձև բազալտներում» բնության հուշարձանը: Սա, թերևս, միջազգային հարթակներում մեր պատմամշակութային հուշարձանները հանրահռչակելու քաղաքականությունն ակտիվացնելու կարևոր քայլ է:
Շատ ենք կարևորում երիտասարդ սերնդի ընդգրկվածությունը հուշարձանների պահպանության գործում: Այս ուսումնական տարվանից յուրաքանչյուր դպրոցի կցվել են իրենց տարածքի հուշարձանները՝ պահպանության և հոգածության նպատակով: Նպատակն է՝ ինչպես հուշարձանի պահպանությանն աջակցումը, այնպես էլ համապատասխան հանրային վարքականոնի ձևավորումը: Մենք ցանկանում ենք, որ երիտասարդ սերունդը ևս քաջ գիտակցի դարերի խորքից եկած ու իրենց հասած ժառանգության պահպանության կարևորությունը:
Հատկանշական է, որ «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» ծրագրի շրջանակում 3-րդ տարին անընդմեջ հայաստանյան թիմերը հաղթում են համաեվրոպական հարթակում, ինչը նշանակում է, որ մեր երեխաները դաստիարակվում են ճիշտ արժեքներով և գաղափարներով:
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հոգածությունը պետության և հասարակության համատեղ պատասխանատվությունն է: Հուշարձանների պահպանությունը մշակութային կրթության կարևոր ուղղություններից է, որում կարևոր են յուրաքանչյուրիս ներդրումն ու ջանքը: Սերունդները պետք է ճանաչեն իրենց անցյալը, արժևորեն ներկան ու փոխանցեն հարուտ ժառանգությունն իրենց հաջորդներին:
Ճանաչե՛նք, պահպանե՛նք ու ժառանգե՛նք սերունդներին մեր պատմության և մշակույթի հուշարձանները, որոնք նաև համաշխարհային մշակույթի մաս են:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ և մաղթում արդյունավետ ու արգասաբեր գործունեություն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԵՎ ՏՀՏ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ Մեթոդական մշակում և գործնական ուղեցույց «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի օրինակով: Հեղինակ՝ Աննա Հարությունյան Սույն մեթոդական աշխատանքում ներկայացված է 1-ին դասարանում…
«Թվային ուսումնական ռեսուրսների և նախագծային մեթոդի կիրառումը անգլերենի դասավանդման գործընթացում. 4 ինտերակտիվ Flipbook-երից բաղկացած ուսումնամեթոդական փաթեթ» Հարգելի՛ գործընկերներ, ներկայացնում եմ ՏՀՏ գործիքների (FlipHTML5) կիրառմամբ ստեղծված ինտերակտիվ ուսումնական փաթեթ, որը համապատասխանեցված…
Բազմապատկումը թվաբանական գործողություն է, որի միջոցով միևնույն թիվը մի քանի անգամ գումարելու գործողությունը ներկայացվում է ավելի կարճ ձևով: Բազմապատկման աղյուսակի ուսուցումն արդյունավետ կազմակերպելու համար տեսական նյութը հիմնվում է մաթեմատիկական հասկացությունների…
Հարգելի՛ գործընկերներ, Տարրական դպրոցում հաճախ ենք հանդիպում իրավիճակների, երբ աշակերտը սխալ է պատասխանում, սխալ է լուծում առաջադրանքը կամ դժվարանում է արտահայտել իր միտքը: Այդ պահին մեր արձագանքը կարող է էական…
Հարգելի՛ գործընկերներ, դասը պլանավորելիս մենք նախապես մտածում ենք նպատակների, առաջադրանքների, մեթոդների և ժամանակի մասին: Սակայն դասարանում միշտ չէ, որ ամեն ինչ ընթանում է նախատեսվածի պես: Իմ կարծիքով՝ լավ դասի պլանը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց