Հայաստանի ազգային պատկերասրահում պաշտոնապես բացվել է «Արշիլ Գորկի. Նյու Յորք - Երևան. նոր ձեռքբերում» խորագրով ցուցահանդեսը։
Կառավարությունը միջազգային աճուրդից ձեռք է բերել աշխարհահռչակ ամերիկահայ նկարչի «Անվերնագիր» (1944 թ.) գրաֆիկական աշխատանքը (թուղթ, մատիտ, 45.4×55.5 սմ), ինչը կարևոր ներդրում է ազգային հավաքածուի համալրման գործում։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կառավարության անդամներ, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։
Շնորհավորելով Արվեստի համաշխարհային օրվա առիթով՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ օրը նշանակալի է մի քանի առիթներով․ նախորդ տարի այս օրը շուրջ չորս տարի տևած վերանորոգումից հետո վերաբացվել է Ազգային պատկերասրահը, որի նպատակով պետությունը հատկացրել է ավելի քան 800 միլիոն դրամ։
«Այն հնարավորություն տվեց նորովի վերաբացել մշտական ցուցադրությունը և մեր հանրությանը հասանելի դարձնել նաև արվեստի այն գործերը, որոնք մինչ այդ ցուցադրված չէին։ Նախորդ տարի պատկերասրահի վերաբացման օրը, որը Արվեստի միջազգային օրը լինելուց բացի՝ նաև Արշիլ Գորկու ծննդյան օրն է, պատկերասրահը ցուցադրել էր Գորկու փոքրիկ մի գործ, որը 1974 թվականին փոխանցվել էր պատկերասրահին։ Այն խորհրդանշական մի ժեստ էր՝ ուղղված մեր մեծ նկարչի վաստակին։ Շատ ուրախ եմ, որ ուղիղ մեկ տարի անց հնարավորություն ունենք ոչ թե խորհրդանշական ձևով արժևորելու Արշիլ Գորկուն, այլ նրա ծննդյան օրը նշանավորել մի շատ կարևոր գործի՝ պատկերասրահ մուտքով։
Այս գործը պատկերասրահին հանձնելու հնարավորությունը ստեղծվել է պետության կողմից թանգարանների համալրման ծրագրի շրջանակում։ Մշակույթի զարգացման հիմնադրամի կողմից տարբեր միջազգային աճուրդների դիտանցումներով պարզ է դարձել, որ Sotheby’s հեղինակավոր աճուրդում վաճառվում է Արշիլ Գորկու գործերից մեկը։ Պետության միջամտության և քաղաքականության արդյունքում ավելի քան 30 միլիոն դրամ տրամադրելով՝ այսօր հնարավորություն ունենք վայելելելու Արշիլ Գորկու արժեքավոր գործերից մեկը։ Այն նաև մեր հանրությանը հնարավորություն կտա՝ նորովի ծանոթանալու թերևս ամենամեծ արժեքն ու անունը թողած հայազգի նկարիչներից մեկի հետ»,- նշել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ պետությունը նախորդ տարի ավելի քան 330 միլիոն դրամ է հատկացրել տարբեր թանգարանների համար մշակութային արժեքների ձեռքբերման նպատսկով։ Նախարարը վստահություն է հայտնել, որ այս տարին էլ կամփոփվի Հայաստան նոր մշակութային արժեքներ վերադարձնելով, որոնք տեղ կգտնեն հայաստանյան թանգարաններում՝ հանրությանը վերադարձնելով մեր մշակութային ժառանգությանն ու արժեքներին հաղորդակցվելու հնարավորությունը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ժամանակակից կրթական համակարգի առանցքային նպատակներից մեկը ոչ միայն պատրաստի գիտելիք փոխանցելն է, այլև ինքնուրույն, վերլուծող և քննադատաբար մտածող անհատ ձևավորելը: Մայրենի լեզվի դասաժամերը լավագույն հարթակն են այս կարողունակությունը զարգացնելու համար,…
Ձևավորող գնահատումը տարրական դպրոցում․ ինչպե՞ս «չափել» սովորելու ընթացքը՝ առանց ստրեսի Տարրական դասարաններում ձևավորող (ձևավորվող) գնահատումն ուղղակի միավոր չդնելու մասին չէ: Սա ուսուցման ռիթմը զգալու, յուրաքանչյուր աշակերտի ընկալման «սպիտակ բծերը» ժամանակին…
Նախաբան Կրտսեր դպրոցական տարիքը երեխայի զարգացման ամենազգայուն և պատասխանատու փուլերից է, որտեղ ձևավորվում են նրա ճանաչողական հետաքրքրությունները, տրամաբանությունն ու սովորելու մոտիվացիան: Հայաստանի հանրակրթական նոր չափորոշչի (ՀՊՉ) ներդրման պայմաններում ուսուցչի առջև…
«Լռությունը որպես արվեստ» Կոնցեպտ Լռությունը սովորաբար ընկալվում է որպես ձայնի բացակայություն, սակայն արվեստում այն կարող է դառնալ արտահայտման ինքնուրույն լեզու: Այն կարող է խոսել դատարկ տարածության, հայացքի, գույնի, ստվերի, ձևի,…
Ողջույն, սիրելի գործընկերներ: Տարրական դասարան մտնելիս մենք ամեն օր ականատես ենք լինում միևնույն պատկերին. մի աշակերտը վայրկյանների ընթացքում ավարտում է առաջադրանքն ու ձանձրանում, երկրորդը դեռ փորձում է հասկանալ պայմանը, իսկ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց