ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջոցառումներ՝ Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում

Ապրիլի 15, 2026
Մշակութային լուրեր

Ապրիլի 15-ն աշխարհում նշվում է որպես Արվեստի համաշխարհային օր։

ԿԳՄՍ նախարարությունն Արվեստի օրվա շրջանակում Երևանում, Արտաշատում և Վանաձորում նախաձեռնել է բազմաժանր մշակութային միջոցառումներ:

Մի շարք մշակութային և կրթական հաստատություններ, մասնակցելով ծրագրին, անցկացրել են ցուցահանդեսներ, արվեստի բացօթյա արշավներ, ինտերակտիվ նախագծեր և ստեղծագործական տարաբնույթ նախաձեռնություններ, թատերական և մնջախաղային ներկայացումներ, ինչպես նաև համերգային ծրագրեր:

Նախաձեռնության նպատակը հանրային կյանքում արվեստի դերի կարևորումն ու ստեղծագործականության խթանումն է՝ միավորելով արվեստի տարբեր ուղղություններն ու ստեղծագործական գործընթացները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն