ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

2026 թվականի սեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն առավելագույնը 26-30 սովորողով․ հանրային քննարկում

Մարտի 13, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգի փոփոխության նախագիծը:

Հանրակրթության պետական չափորոշչով նախատեսվում է դասարաններում սովորողների ծանրաբեռնվածության թեթևացում։ Նախագծով առաջարկվում է սահմանել դասարանների կազմավորման փոփոխությունների փուլային ներդրում, որով, մասնավորապես, նախատեսվում է նոր կոմպլեկտավորումը 2026 թվականի սեպտեմբերի 1-ից ներդնել միայն 1-ին դասարաններում՝ սահմանելով առավելագույնը 26-30 սովորողի պահանջ՝ յուրաքանչյուր դասարանի ձևավորման համար:

Միաժամանակ կկիրառվի աճողական սկզբունք․ յուրաքանչյուր հաջորդ ուսումնական տարում 1-ին դասարաններում կձևավորվեն նվազեցված կազմով դասարաններ, իսկ նախորդ ուսումնական տարում նույն սկզբունքով ձևավորված դասարանները կպահպանեն իրենց կազմը։

Հաշվի առնելով հանրակրթության ոլորտում առկա ռեսուրսային և կառուցվածքային խնդիրները, դպրոցների ֆիզիկական միջավայրի և ուսումնական տարածքների գերբեռնվածությունը, ինչպես նաև ուսուցչական և աջակցող մանկավարժական կադրերի որոշակի պակասը՝ առաջարկվում է դասարանների կոմպլեկտավորման վերոնշյալ պահանջին անցում կատարել փուլային եղանակով՝ աստիճանական մոտեցմամբ, որը կապահովի կրթական գործընթացի կայունությունը և կանխատեսելիությունը։

Ամրագրվել է, որ ավագ դպրոցում նպատակային ծրագրով ուսուցումը նախատեսված է իրականացնել խմբային եղանակով և նվազեցված համակազմով:

Կրթության ոլորտի մասնագետները, քաղաքացիները, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները և առաջարկները կարող են ներկայացրել Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում մինչև 2026 թ. մարտի 26-ը ներառյալ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Համագործակցային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Nunufar

    Համագործակցային ուսուցում Համագործակցային ուսուցման տեսակներից է խմբային աշխատանքը , որը կարևոր դեր ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում: Խմբային աշխատանքի կիրառումը մաթեմատիկայի դասերին ուղղված է մի քանի կարևոր նպատակների իրականացմանը․ զարգացնել տրամաբանական…

  • Շախմատի դասավանդման մեթոդները և դրանց կիրառությունը դպրոցական կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ KHAraqs

    Հարգելի գործընկերներ սիրով ներկայացնում եմ իմ զեկույցի թեման: Մեծ հետաքրքրությամբ կսպասեմ ձեր դիտարկումներին: Ներածություն Շախմատը դպրոցական կրթության մեջ կարևոր դեր ունի սովորողների մտավոր կարողությունների զարգացման գործում: Այն նպաստում է տրամաբանական…

  • «Սովորել սովորեցնել. Ինչպե՞ս զարգացնել մետաճանաչողությունը»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, այսօր միայն գիտելիք տալը բավարար չէ: Ամենակարևորը երեխային «սովորել սովորեցնելն» է կամ մետաճանաչողությունը: Սա օգնում է աշակերտին գիտակցել իր ուժեղ կողմերը և կառավարել իր մտածողությունը: Իմ 4-րդ դասարանի…

  • Միջառարկայական կապերի մասին

    Թեմայի հեղինակ՝ *Քրիստինա*

    «Գործընկերներ, հաճախ լսում ենք, որ աշակերտները տարբերակում են «հումանիտար» և «բնագիտական» ուղղությունները: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է՞, օրինակ, Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը վերլուծել կենսաբանի աչքերով (էկոհամակարգ, տեսակների պայքար)…

  • «Սովորողի գործակալություն. Ինչպե՞ս տալ ընտրության իրավունք»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, որպես մանկավարժներ՝ մենք հաճախ ստանձնում ենք «դասի դիրիժորի» դերը՝ կառավարելով ամեն մի վայրկյանն ու գործողությունը: Սակայն ժամանակակից կրթական միտումները մեզ հուշում են անցում կատարել դեպի Սովորողի գործակալություն (Student…