ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեում բացվել է Հայաստանի տաղավարը

Մարտի 13, 2026
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Մալթայի Վալլետտայի Սուրբ Էլմոյի ամրոցում մեկնարկել է արվեստի 2-րդ միջազգային բիենալեն, որին առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցում է նաև Հայաստանը։

«Մաքուր, պարզ, կտրված» (CLEAN/CLEAR/CUT) խորագիրը կրող բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի բացումն ազդարարվել է Ռաֆֆի Ետալյանի «Այն բանի ձայնը, որը երբեք չի տեսնվել» ("The Sound of What Was Never Seen") քանդակային և ձայնային ինստալյացիայով:

Այս նախագիծն ընտրվել է ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում․ նախագծի համադրողը արվեստաբան Սոնա Հովհաննիսյանն է։

Ազգային տաղավարի բացման հանդիսավոր արարողության ժամանակ նախագծի համադրող Սոնա Հովհաննիսյանն ու արվեստագետ Ռաֆֆի Ետալյանը ներկայացրել են «Այն բանի ձայնը, որը երբեք չի տեսնվել» ինստալյացիան։ Նրանք տաղավարի ձևավորումն ապահովելու հարցում առանձնակի կարևորել են ԿԳՄՍ նախարարության ներդրումն ու բազմակողմ աջակցությունը։

Ելույթ է ունեցել նաև Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Քրիստինա Մեհրաբեկյանը։

Միջոցառմանը ներկա են եղել Մալթայի բիենալեին մասնակից արվեստագետներ տարբեր երկրներց, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։

Բացման արարողության շրջանակում հայկական տաղավար է այցելել նաև Մալթայի բիենալեի նախագահ Մարիո Քութաջարը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Համագործակցային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Nunufar

    Համագործակցային ուսուցում Համագործակցային ուսուցման տեսակներից է խմբային աշխատանքը , որը կարևոր դեր ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում: Խմբային աշխատանքի կիրառումը մաթեմատիկայի դասերին ուղղված է մի քանի կարևոր նպատակների իրականացմանը․ զարգացնել տրամաբանական…

  • Շախմատի դասավանդման մեթոդները և դրանց կիրառությունը դպրոցական կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ KHAraqs

    Հարգելի գործընկերներ սիրով ներկայացնում եմ իմ զեկույցի թեման: Մեծ հետաքրքրությամբ կսպասեմ ձեր դիտարկումներին: Ներածություն Շախմատը դպրոցական կրթության մեջ կարևոր դեր ունի սովորողների մտավոր կարողությունների զարգացման գործում: Այն նպաստում է տրամաբանական…

  • «Սովորել սովորեցնել. Ինչպե՞ս զարգացնել մետաճանաչողությունը»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, այսօր միայն գիտելիք տալը բավարար չէ: Ամենակարևորը երեխային «սովորել սովորեցնելն» է կամ մետաճանաչողությունը: Սա օգնում է աշակերտին գիտակցել իր ուժեղ կողմերը և կառավարել իր մտածողությունը: Իմ 4-րդ դասարանի…

  • Միջառարկայական կապերի մասին

    Թեմայի հեղինակ՝ *Քրիստինա*

    «Գործընկերներ, հաճախ լսում ենք, որ աշակերտները տարբերակում են «հումանիտար» և «բնագիտական» ուղղությունները: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է՞, օրինակ, Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը վերլուծել կենսաբանի աչքերով (էկոհամակարգ, տեսակների պայքար)…

  • «Սովորողի գործակալություն. Ինչպե՞ս տալ ընտրության իրավունք»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, որպես մանկավարժներ՝ մենք հաճախ ստանձնում ենք «դասի դիրիժորի» դերը՝ կառավարելով ամեն մի վայրկյանն ու գործողությունը: Սակայն ժամանակակից կրթական միտումները մեզ հուշում են անցում կատարել դեպի Սովորողի գործակալություն (Student…