ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագրի շրջանավարտների ավարտական նախագծերի պաշտպանությանը։ Ծրագիրն իրականացվում է 2023 թվականից՝ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ։
Փորձարարական ծրագրում ընդգրկված 207 աշակերտներ այս տարի ավարտում են ուսումնառությունը։ Ավարտական քննություններից բացի՝ ծրագրի պարտադիր բաղադրիչ են նաև ԱԲ ավարտական նախագծի մշակումը և պաշտպանությունը։
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ երեք տարվա աշխատանքի արդյունքում ծրագիրը հասել է կարևոր փուլի, և արդեն արձանագրվել են որոշ հաջողություններ, թեև առաջիկայում դեռ շատ անելիքներ կան։ Նրա խոսքով՝ «ԱԲ սերունդ» ծրագիրը պետք է դառնա Հայաստանի կրթական համակարգի այցեքարտերից մեկը՝ ՀՀ հանրակրթությունը միջազգային հարթակներում ներկայացնելու տեսանկյունից։ Նախարարի տեղակալն ընդգծել է նաև, որ ծրագրի իրականացման առաջին տարիներին ի հայտ եկած խնդիրները հաղթահարվել են՝ շարունակաբար կատարելագործելով բովանդակությունը։
«Արհեստական բանականության դերի և ազդեցության մասին, կարծում եմ, այս լսարանում առնվազն կարիք չկա խոսելու։ ԱԲ-ն մեծ հնարավորություններ և միևնույն ժամանակ ռիսկեր է պարունակում։ Դուք այն սերունդն եք, որն առավել լավ է պատկերացնելու բոլոր մարտահրավերներն ու հնարավորությունները։ Ակնհայտ է, որ սովորելու նկատմամբ վերաբերմունքի, ապագայի պլանավորման և մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից դուք ավելի մեծ հնարավորություններ ունեք, քան նույն դասարաններում սովորող ձեր հասակակիցները։ «ԱԲ սերունդ» ծրագիրը մեծ փորձ է նաև մեզ համար՝ հասկանալու, թե ավագ դասարաններում ինչպես պետք է կազմակերպել կրթությունը, որպեսզի այն լինի ավելի որակյալ և ավելի մեծ հնարավորություններ ապահովի սովորողների համար»,- դիմելով շրջանավարտներին՝ ասել է Արաքսիա Սվաջյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ընդունելության քննություններին՝ նշելով, որ այս տարի «ԱԲ սերունդ» ծրագրի շրջանավարտներին հնարավորություն է ընձեռվելու քննություններին մասնակցել նոր բովանդակությամբ՝ նոր չափորոշչին համապատասխան՝ միևնույն ժամանակ պահպանելով հին չափորոշչով քննությանը մասնակցելու հնարավորությունը։
«Ամեն դեպքում վստահ եմ, որ մենք դեռ շատ ենք լսելու ձեր հաջողությունների մասին։ Արհեստական բանականությունն այսօր այնպիսի փուլում է, երբ այն արդեն հանրային կյանքի անքակտելի բաղադրիչ է, սակայն մենք դեռևս օգտագործում ենք դրա հնարավորությունների փոքր մասը։ Դուք այն սերունդն եք, որն այս ուղղությամբ մեծ ճանապարհ անցնելու հնարավորություն ունի»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամին (FAST) և մանկավարժներին համատեղ աշխատանքի և գործադրած ջանքերի համար։
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը ևս ողջունել է շրջանավարտներին և հաջողություն մաղթել նրանց. «Մեզ համար շատ կարևոր է, որ «ԱԲ սերունդը» հասանելի է ՀՀ բոլոր մարզերում և ցույց է տալիս, որ այն կրթական որակը, որը մենք սովորաբար ակնկալում ենք տեսնել մասնավոր դպրոցներում կամ միջազգային առաջատար ուսումնական հաստատություններում, հասանելի է նաև հանրակրթական դպրոցներում։ ԱԲ կրթությունը շատ լայն հնարավորություններ է բացում աշակերտների համար: Նրանց նախագծերն այսօր արտացոլում են այն պատասխանատվությունն ու ստեղծարարությունը, որով աշակերտները մոտենում են իրական կյանքի խնդիրներին ու դրանց կենսունակ լուծումներին»։
Նշենք՝ երկօրյա միջոցառման ընթացքում շուրջ 31 թիմեր կներկայացնեն ԱԲ լուծումները՝ տարբեր ոլորտներում առկա խնդիրների լուծման առաջարկներով։ Ավարտական նախագծերը կգնահատի մասնագիտական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են ոլորտային ներկայացուցիչներ մասնավոր կառույցներից և բուհերից։
ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից իրականացվող «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրն ի սկզբանե ներդրվել է ՀՀ 7 մարզի 15 ավագ դպրոցում, ապա աստիճանաբար ընդլայնվել։ Ծրագրում այժմ ընդգրկված է 26 դպրոց և 800 սովորող ՀՀ բոլոր մարզերից։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ խոսել մի շատ կարևոր և առանցքային թեմայի շուրջ-ֆիզկուլտ դադարներ տարրական դպրոցում: Հարկ է նշել, որ փոքր տարիքի երեխաների համար առաջին հերթին հենց առողջության տեսակետից ելնելով չի…
Երեխանե՛ր, այսօր մենք այցելելու ենք Բառաստան աշխարհ: Այնտեղ ապրում են տարբեր բառեր: Կան բառեր, որոնք սիրում են միայնակ ապրել, որովհետև նրանք «պարզ» են ու հստակ (օրինակ՝ տուն, գիրք): Բայց կան…
Օտար լեզվի ուսուցման գործընթացում խոսքային հմտությունների զարգացումը հաճախ հանդիսանում է ամենաբարդ խնդիրներից մեկը: Շատ աշակերտներ ունեն բավարար լեզվական գիտելիքներ, սակայն խուսափում են խոսելուց՝ վախի, անվստահության կամ մոտիվացիայի պակասի պատճառով: Ահա…
Ժամանակակից կրթական համակարգը կանգնած է լուրջ փոփոխությունների առաջ, որտեղ տեխնոլոգիաները ոչ թե լրացուցիչ գործիք են, այլ արդեն անհրաժեշտություն: Այս համատեքստում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Աշխարհացույց» հարթակը, որը նպաստում է ուսուցման…
Ժամանակակից կրթական համակարգում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) այլևս պարզապես լրացուցիչ գործիք չեն․ դրանք դարձել են ուսուցման գործընթացի անբաժանելի բաղադրիչ: Դասասենյակներում, տնային աշխատանքներում և նույնիսկ գնահատման ձևերում տեխնոլոգիաների կիրառումը փոխում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց