ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շուրջ 500 դպրոց մասնակցել է «Երգենք ու պարենք մայրենիով» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթին

Մարտի 4, 2026
Մշակութային լուրեր

Ամփոփվել է Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Լեզվի կոմիտեի կազմակերպած «Երգենք ու պարենք մայրենիով» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթը, որին մասնակցել է շուրջ 500 հանրակրթական դպրոց:

Մրցույթն անցկացվել է 2026 թ. փետրվարի 13-20-ը ներառյալ: Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր դպրոց կարող էր ներկայացնել մինչև 1 րոպե տևողությամբ մեկ տեսանյութ, որում կներկայացվեր ազգային երգ ու պարի բեմականացում՝ կիրառելով նորարար և ստեղծագործ մոտեցումներ: Դպրոցները պետք է ուղարկեին իրենց սոցիալական հարթակներում հրապարակած տեսանյութերը՝ #երգենքուպարենքմայրենիով նշիչով:

Ուսումնական հաստատություններից ուղարկվել է շուրջ 500 տեսանյութ, որոնցից դիտարկվել է սահմանված չափանիշներին համապատասխանող 190-ը: ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված մրցութային հանձնաժողովն ընտրել է լավագույն 10 տեսանյութերը:

Հաղթող դպրոցներն են՝

Հաղթող դպրոցները կպարգևատրվեն ԿԳՄՍՆ շնորհակալագրով ու խրախուսական նվերներով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Նախագծային ուսուցման կազմակերպումը և Canva հարթակի հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    Հարգելի՛ ուսուցիչներ, նախագծային մեթոդը զարգացնում է սովորողների հետազոտական և թիմային հմտությունները (օրինակ՝ բնապահպանական կամ մշակութային թեմաներով): Որպեսզի նախագծի արդյունքների ամփոփումը լինի տեսանելի և տպավորիչ, աշակերտների հետ կարելի է օգտագործել Canva…

  • ՏՀՏ գործիքները որպես ձևավորող գնահատման արդյունավետ միջոց տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Տարրական դպրոցում ձևավորող գնահատումն առանցքային է, իսկ ՏՀՏ գործիքների (օրինակ՝ LearningApps կամ Google Forms) կիրառումը թույլ է տալիս այն դարձնել ավելի պատկերավոր և անհատականացված: Թվային գործիքների միջոցով…

  • Ինտերնետային հայերեն. աղավաղո՞ւմ, թե՞ լեզվի նոր փուլ

    Թեմայի հեղինակ՝ Ավետիսյան

    Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Այսօր մեր աշակերտները (և ոչ միայն նրանք) ավելի շատ գրում են սոցցանցերում, քան տետրերում: Արդյունքում ձևավորվել է մի նոր լեզվաշերտ, որտեղ «լայքելը» , «սքրին անելն» ու «ֆոլով…

  • Հարճը

    Թեմայի հեղինակ՝ Բադալյան Մարինե

    Առաջարկում եմ Վարուժանի « Հարճը» ամփոփել «Անավարտ նախադասություններ մեթոդով»: Ի՞նչ կարծիքի եք, հարգելի՛ գործընկերներ: Անավարտ նախադասությունները շարունակե՛լ: Իմ կարծիքով ուժեղ մարդը նա է, ով- Կարծիքիս վերաբերյալ վկայություն պատմությունից- պոեմից- մեր…

  • Փոքր անդրադարձ Տերյանին

    Թեմայի հեղինակ՝ Բադալյան Մարինե

    Հարգելի՛ գործընկեր, առաջարկում եմ այսպիսի անդրադարձ: Նպատակը՝Ներկայացնում եմ Տերյանին Լսել «Մի խառնեք մեզ ձեր վայրի․․․» երգը, գրել 3-րոպեանոց շարադրանք՝ առանց գրիչը թղթից կտրելու: Ընթերցել « Ոչ ծաղրածու զվարճախոս» բանաստեղծությունը դուրս…