ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի թիմը՝ «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի հաղթող

Մարտի 4, 2026
Միջազգային լուրեր

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի ազգային փուլում հաղթող ճանաչված «Լուսերուն» թիմը հաղթանակ է գրանցել նաև եվրոպական հարթակում։

ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթն իրականացնում է Գրականության և արվեստի թանգարանը։

Եվրոպայում ամենամեծ մասնակցային մշակութային ծրագրի՝ «Եվրոպական ժառանգության օրերի» կայքը պաշտոնապես հրապարակել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի այս տարվա հաղթող երկրների անունները: 13 մասնակից երկրներից հաղթող են ճանաչվել Հայաստանի, Լատվիայի, Ուկրաինայի, Չեռնոգորիայի և Իսպանիայի երիտասարդների ներկայացրած աշխատանքները:

ՀՀ Աբովյան քաղաքը ներկայացնող «Լուսերուն» (լույսի սերունդ) թիմը ներկայացրել էր Գառնիի տաճարի վերաբերյալ ինտերակտիվ կրթական խաղ-վիկտորինա, որն ավելի վաղ հաղթող էր ճանաչվել ներհայաստանյան մրցույթում՝ ընտրվելով մի քանի տասնյակ աշխատանքներից որպես հաղթող:

Հաղթողները 2026 թ. մայիսին կմեկնեն Ստրասբուրգ:

Ստեղծագործական մրցույթն արդեն երրորդ տարին է՝ անցկացվում է Գրականության և արվեստի թանգարանում: Նախորդ երկու տարիների հանրապետական փուլում հաղթած թիմերը ևս հաղթանակ են գրանցել եվրոպական փուլում և մեկնել Ֆրանսիա` ներկայացնելու իրենց աշխատանքները:

Մրցույթը ամենամյա է. նոր շրջափուլի վերաբերյալ կհայտարարվի առաջիկայում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն