ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն անցկացնում է Ժամանակակից երաժշտության փառատոնը, որը մեկնարկել է փետրվարի 21-ին և կանցկացվի մինչև մարտի 30-ը։
Փառատոնային ծրագրում ներառված յոթ համերգներում ներկայացվում են 20-րդ դարի, ինչպես նաև արդի անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները, այդ թվում՝ համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ։
Փառատոնի բացման համերգի ընթացքում տեղի է ունեցել Վիգ Զարթմանի Դաշնամուրի կոնցերտի համաշխարհային պրեմիերան։ Ստեղծագործությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրել է անվանի դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը։ Երեկոյի ընթացքում հնչել է նաև Ալեքսանդր Աճեմյանի Տոնական նախերգանքը։ Ի նշանավորումն Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյա հոբելյանի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է կոմպոզիտորի 4-րդ սիմֆոնիան, որը տասնամյակներ շարունակ չէր հնչել հայկական բեմում։
Փառատոնի շրջանակում կայացել է նաև ժամանակակից հայտնի թավջութակահար Մարիո Բրունելլոյի մենահամերգը։ Նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի ռեզիդենտ արտիստն է և հայ հանդիսատեսին ներկայացրել է «Բախ-Վայնբերգ» համերգային ծրագիրը։
Փառատոնային ծրագրի հաջորդ համերգային ծրագրում հնչել են Գեղունի Չթչյանի «Բարի լույս» նախերգանքը, Արթուր Ահարոնյանի «Բալլադ Ջոնաթանի մասին» սիմֆոնիկ պոեմը, որը գրվել է Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լևինգսթոն ճայը» գրական երկի հիման վրա։ Նվագախումբը ներկայացրել է նաև Էդուարդ Հայրապետյանի «Կորուսյալ օդապարիկ» ստեղծագործությունը՝ գրված լարային նվագախմբի համար։ Հնչել է նաև Մեչիսլավ Վայնբերգի Թավջութակի կոնցերտը, որը Հայաստանում կատարվել է առաջին անգամ (մենակատար՝ Մարիո Բրունելլո)։
Ժամանակակից երաժշտության փառատոնի հաջորդ համերգը տեղի կունենա մարտի 5-ին․ դիրիժոր՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթող Ֆերնանդո Օսկար Գաջին, մենակատար՝ Հեղինե Ռափյան (դաշնամուր)։
Փառատոնային մյուս համերգները տեղի կունենան մարտի 16-ին, 17-ին և 30-ին:
Ժամանակակից երաժշտության փառատոնը հիմնադրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ հայ դասական և արդի կոմպոզիտորական արվեստն ունկնդրին ներկայացնելու և հանրահռչակելու առաքելությամբ։
Ժամանակակից երաժշտության փառատոնն անցկացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։ Փառատոնի ռազմավարական գործընկերն է GTB Holdings ընկերությունը։
Փառատոնի գլխավոր նպատակն է հայ կոմպոզիտորական արվեստի ժառանգության պահպանումը։ Այդ նպատակով իրականացվում են հայ կոմպոզիտորական արվեստի ճանաչողության բարձրացմանն ուղղված մի շարք աշխատանքներ՝ սիմֆոնիկ ստեղծագործությունների ձայնագրում, տեսագրում և միջազգային հարթակներում թողարկում, նոտաների թվայնացում և հրատարակում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ ուսուցիչներ, նախագծային մեթոդը զարգացնում է սովորողների հետազոտական և թիմային հմտությունները (օրինակ՝ բնապահպանական կամ մշակութային թեմաներով): Որպեսզի նախագծի արդյունքների ամփոփումը լինի տեսանելի և տպավորիչ, աշակերտների հետ կարելի է օգտագործել Canva…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Տարրական դպրոցում ձևավորող գնահատումն առանցքային է, իսկ ՏՀՏ գործիքների (օրինակ՝ LearningApps կամ Google Forms) կիրառումը թույլ է տալիս այն դարձնել ավելի պատկերավոր և անհատականացված: Թվային գործիքների միջոցով…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Այսօր մեր աշակերտները (և ոչ միայն նրանք) ավելի շատ գրում են սոցցանցերում, քան տետրերում: Արդյունքում ձևավորվել է մի նոր լեզվաշերտ, որտեղ «լայքելը» , «սքրին անելն» ու «ֆոլով…
Առաջարկում եմ Վարուժանի « Հարճը» ամփոփել «Անավարտ նախադասություններ մեթոդով»: Ի՞նչ կարծիքի եք, հարգելի՛ գործընկերներ: Անավարտ նախադասությունները շարունակե՛լ: Իմ կարծիքով ուժեղ մարդը նա է, ով- Կարծիքիս վերաբերյալ վկայություն պատմությունից- պոեմից- մեր…
Հարգելի՛ գործընկեր, առաջարկում եմ այսպիսի անդրադարձ: Նպատակը՝Ներկայացնում եմ Տերյանին Լսել «Մի խառնեք մեզ ձեր վայրի․․․» երգը, գրել 3-րոպեանոց շարադրանք՝ առանց գրիչը թղթից կտրելու: Ընթերցել « Ոչ ծաղրածու զվարճախոս» բանաստեղծությունը դուրս…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց