ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել են Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնության մրցումներին։
Նախարարին ուղեկցել են Եվրոպայի հրաձգության կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատները և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է առաջնության անցկացումը Հայաստանում՝ ընդգծելով դրա բազմաշերտ նշանակությունը թե՛ սպորտային, թե՛ կազմակերպչական տեսանկյունից։
«Առաջնության անցկացմամբ միանգամից մի քանի կարևոր խնդիր է լուծվում։ Նախևառաջ, Հայաստանն ամրապնդում է իր դիրքը միջազգային սպորտային քարտեզում։ Սա չափազանց կարևոր է, քանի որ հնարավոր չէ սպորտում մեծ հաջողություններ գրանցել, եթե երկիրը չի դառնում տարբեր մարզաձևերից միջազգային մրցաշարերի, առաջնությունների անցկացման համար բնականոն մի վայր: Բացի այդ, նման մրցաշարերը մեր մարզիկներին տալիս են հավելյալ վստահություն՝ իրենց իսկ հայրենիքում մասնակցելու բարձրակարգ առաջնությունների և հավակնելու Եվրոպայի ու աշխարհի չեմպիոնի կոչման։ Ուրախալի է, որ հրաձգության դեպքում արդեն ունենք չեմպիոններ ու մեդալակիրներ, թեև առաջնությունը դեռ ընթացքի մեջ է, և մենք նոր մեդալների մեծ ակնկալիքներ ունենք»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհավորել արդեն իսկ գրանցած արդյունքների առթիվ:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ոչ պակաս կարևոր է նաև այն, որ նման իրադարձություններով սպորտը դառնում է ավելի տեսանելի և հասանելի հանրության համար: Ժաննա Անդրեասյանն առանձնակի ընդգծել է նաև այն հանգամանքը, որ Երևանում հրաձգության Եվրոպայի առաջնության անցկացումը խթան կհանդիսանա մարզաձևի հետագա զարգացման համար. «Առաջնության կազմակերպման նպատակով ձեռք են բերվել ժամանակակից գույք և տեխնիկական միջոցներ, որոնք այնուհետև կմնան և կծառայեն հրաձգության զարգացմանը: Այդպիսով, մենք ոչ միայն անցկացնում ենք Եվրոպայի առաջնությունը, այլև համապատասխան ենթակառուցվածքների զարգացման հիմք ենք դնում: Բազմաթիվ առումներով սա մեզ համար կարևոր փորձ էր»։
Եվրոպայի հրաձգության կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատներն իր հերթին բարձր է գնահատել առաջնության կազմակերպչական մակարդակը՝ շնորհակալություն հայտնելով հայկական կողմին իրականացված մեծածավալ և պատասխանատու աշխատանքի համար։ Նրա խոսքով՝ թե՛ բացման տպավորիչ արարողությունը, թե՛ մրցումների անցկացման բարձր մակարդակն ու ստեղծված պայմանները արժանացել են մասնակից երկրների ներկայացուցիչների դրական գնահատականին։ Ռատներն ընդգծել է՝ Երևանում անցկացված առաջնության բացման արարողությունը կարելի է համարել եզակի՝ իր ձևաչափով և բովանդակությամբ։ Նրա խոսքով՝ այն դրական լայն արձագանք է ստացել և որոշ առումով դարձել է մարտահրավեր մյուս կազմակերպիչների համար, որոնք խոստովանում են՝ հետագայում պետք է փորձեն պահպանել այս նշաձողը:
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալն են նվաճել Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում: Շարժվող թիրախ թիմային խառը (տղամարդիկ+կին) մրցաձևում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան զույգն արժանացել է արծաթե մեդալի:
Երեկ Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը կարիերայում չորրորդ անգամ հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն՝ շարժվող թիրախ-նորվալ վազք մրցաձևի կանանց պայքարում դառնալով ոսկե մեդալակիր: Եզրափակչում համառ պայքարում Մկրտչյանը 8:6 հաշվով առավելության էր հասել Հայաստանի մյուս ներկայացուցիչ՝ Գոհար Հարությունյանի նկատմամբ: Նույն մրցաձևի թիմային պայքարում Հայաստանի ներկայացուցիչներն արժանացել էին արծաթե մեդալին: Թիմում ընդգրկված էին Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը և Արուսյակ Գրիգորյանը: Շարժվող թիրախ-նորմալ վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում ոսկե և արծաթե մեդալները դարձյալ նվաճել էին Հայաստանի ներկայացուցիչները: Հաղթող էր ճանաչվել Լիլիթ Մկրտչյանը, իսկ արծաթե մեդալակիր՝ Անահիտ Սարգսյանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ: Տարրական դասարաններում հաճախ հանդիպում ենք այն խնդրին, որ սովորողները դասի ընթացքում պասիվ են, դժվար են կենտրոնանում կամ արագ են հոգնում: Այդ պատճառով կարևոր է դասապրոցեսում կիրառել խաղային մեթոդներ,…
Հարգելի՛ գործընկերներ: Տարրական դասարաններում հաճախ հանդիպում ենք այն խնդրին, որ սովորողները դասի ընթացքում պասիվ են, դժվար են կենտրոնանում կամ արագ են հոգնում: Այդ պատճառով կարևոր է դասապրոցեսում կիրառել խաղային մեթոդներ,…
«Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ Ձեզ ներկայացնել իմ հեղինակային թվային լուծումը, որը ստեղծել եմ Gemini AI տեխնոլոգիայի հիման վրա: Սա ինտերակտիվ «Բառերի ծառ» է, որը նախատեսված է 4-րդ դասարանում բարդ բառերի…
Մեթոդական թեմա. «Խաղայնացման (Gamification) և վիրտուալ լաբորատորիաների համատեղումը կենսաբանության բացահայտման գործընթացում (Գենետիկայի և Բջջաբանության օրինակով)» ​1. Թեմայի արդիականությունը (Ինչո՞ւ է սա կարևոր) ​Կենսաբանության որոշ բաժիններ (օրինակ՝ ԴՆԹ-ի կառուցվածք, սպիտակուցի կենսասինթեզ,…
Հարգելի գործընկերներ, Տարրական դպրոցում ծնողների դերը անփոխարինելի է, բայց հաճախ մենք՝ ուսուցիչներս, բախվում ենք երկու ծայրահեղության. կա՛մ ծնողը չափազանց ներգրավված է և փորձում է «սովորեցնել» մեզ դասավանդել, կա՛մ էլ լիովին…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց