ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՌԴ երիտասարդության հարցերով դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Եգոր Լիտվինենկոյի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ՌԴ ֆեդերացիայի խորհրդին կից երիտասարդների օրենսդիր պալատի ներկայացուցիչները։
Այցի նպատակն էր երիտասարդական քաղաքականության բնագավառում երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունների հաստատումը, երիտասարդական նախաձեռնությունների, օրենսդրական կարգավորումների շրջանակում փորձի փոխանակմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող քայլերի քննարկումը։
Ողջունելով ներկաներին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է հանդիպումը և նշել Ռուսաստանի հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցության մասին: Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ պետական երիտասարդական քաղաքականությունը՝ մասնավորապես անդրադառնալով նախորդ տարի ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքին՝ որպես ոլորտը կարգավորող հիմնական փաստաթուղթ:
Եգոր Լիտվինենկոն շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել համագործակցության խորացումը երիտասարդության ոլորտում՝ շեշտադրելով կրթության, մշակույթի, սպորտի, բնապահպանության, քաղաքացիական կրթության ոլորտներում համագործակցության ուղղությունները: Նա իրազեկել է ՌԴ-ում երիտասարդական խորհրդարանների գործունեության մասին՝ նշելով, որ վերջիններս ակտիվ մասնակցություն են ունենում օրենսդրական մշակումների գործընթացներում: Արձագանքելով՝ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է, որ Հայաստանում ևս երիտասարդների ձայնն առավել լսելի դարձնելու նպատակով տարբեր հարթակներում ապահովվում է նրանց լայն մասնակցությունը: Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ հատկանշական է նաև, որ ՀՀ Ազգային ժողովում մեծ թվով երիտասարդ պատգամավորներ կան, և խորհրդարանը ևս իրականացնում է երիտասարդների առաջնորդության զարգացման և ներգրավվածության ապահովման ծրագրեր։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստան-Ռուսաստան փոխադարձ շփումները հատկապես երիտասարդների շրջանում, մասնակցությունը համատեղ ծրագրերին՝ շոշափելի արդյունքների ապահովմամբ: Այս առումով նա, մասնավորապես, կարևորել է երկկողմ ձևաչափով երիտասարդական ֆորումների դերը, որոնք ամենամյա սկզբունքով փոխադարձաբար կազմակերպվում են Հայաստանում և Ռուաստանում։ Նա գործընկերոջը ներկայացրել է նաև երիտասարդական կենտրոնների ստեղծմանն ուղղված պետական քաղաքականությունը, երիտասարդների կարողությունների զարգացմանն աջակցության ծրագրերը՝ այդ համատեքստում կարևորելով միջազգային փորձի տեղայնացումն ու համագործակցության ակտիվացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Կապանը 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրին, նախանշվել իրականացվող ծրագրերը:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ: Տարրական դասարաններում հաճախ հանդիպում ենք այն խնդրին, որ սովորողները դասի ընթացքում պասիվ են, դժվար են կենտրոնանում կամ արագ են հոգնում: Այդ պատճառով կարևոր է դասապրոցեսում կիրառել խաղային մեթոդներ,…
Հարգելի՛ գործընկերներ: Տարրական դասարաններում հաճախ հանդիպում ենք այն խնդրին, որ սովորողները դասի ընթացքում պասիվ են, դժվար են կենտրոնանում կամ արագ են հոգնում: Այդ պատճառով կարևոր է դասապրոցեսում կիրառել խաղային մեթոդներ,…
«Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ Ձեզ ներկայացնել իմ հեղինակային թվային լուծումը, որը ստեղծել եմ Gemini AI տեխնոլոգիայի հիման վրա: Սա ինտերակտիվ «Բառերի ծառ» է, որը նախատեսված է 4-րդ դասարանում բարդ բառերի…
Մեթոդական թեմա. «Խաղայնացման (Gamification) և վիրտուալ լաբորատորիաների համատեղումը կենսաբանության բացահայտման գործընթացում (Գենետիկայի և Բջջաբանության օրինակով)» ​1. Թեմայի արդիականությունը (Ինչո՞ւ է սա կարևոր) ​Կենսաբանության որոշ բաժիններ (օրինակ՝ ԴՆԹ-ի կառուցվածք, սպիտակուցի կենսասինթեզ,…
Հարգելի գործընկերներ, Տարրական դպրոցում ծնողների դերը անփոխարինելի է, բայց հաճախ մենք՝ ուսուցիչներս, բախվում ենք երկու ծայրահեղության. կա՛մ ծնողը չափազանց ներգրավված է և փորձում է «սովորեցնել» մեզ դասավանդել, կա՛մ էլ լիովին…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց