ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Սովորողների միջազգային գնահատման ծրագրի՝ PISA 2025 (Program for International Student Assessment) միջազգային ստուգատեսի արդյունքների վերաբերյալ ազգային զեկույցի պատրաստման նախընթաց հանդիպում-քննարկմանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև կրթության ոլորտի գործընկեր միջազգային կազմակերպությունների, մարզպետարանների կրթության ստորաբաժանումների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին PISA 2025 միջազգային հետազոտությանը նվիրված կարևոր միջոցառման շրջանակում՝ ընդգծելով արտաքին գնահատման կարևորությունը բարեփոխումների արդյունավետությունը հասկանալու համատեքստում. «PISA-ն պարզապես գնահատում չէ, այն կրթական համակարգերի համար այն կարևոր գործիքն է, որը թույլ է տալիս տեսնել ոչ միայն ուժեղ կողմերը, այլև խորքային բարեփոխումների անհրաժեշտություն ունեցող ուղղությունները։ Այս հետազոտությունը չափում է, թե որքանով են մեր սովորողները պատրաստ իրական կյանքին՝ վերլուծելու, քննադատաբար մտածելու, խնդիրներ լուծելու և տեղեկացված որոշումներ կայացնելու կարողություններով»:
Նախարարի տեղակալը Հայաստանի մասնակցությունը PISA 2025-ին կարևորել է մի քանի առանցքային պատճառով. նախ այն հնարավորություն է տալիս համեմատելու կրթական արդյունքները միջազգային չափանիշների և լավագույն փորձի հետ, ապահովում է տվյալահեն քաղաքականություն մշակելու հիմք՝ փաստերի վրա հիմնված որոշումներ կայացնելու նպատակով, ինչպես նաև խթանում է հանրային ու մասնագիտական առողջ քննարկում կրթության որակի, հավասար հնարավորությունների և արդյունավետության ապահովման շուրջ։
«Կարևոր է ընդգծել, որ PISA-ի արդյունքները գործիք են՝ կրթական քաղաքականությունը վերանայելու, ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրերը վերակառուցելու, ուսումնական բովանդակությունն ու գնահատման մոտեցումները արդիականացնելու համար։ Մեր առաջնային խնդիրը ոչ միայն միջազգային աղյուսակներում դիրքերի բարելավումն է, այլ նաև յուրաքանչյուր երեխայի համար իրական փոփոխության ապահովումը դասարանում և ողջ ուսուցման գործընթացում։ Այս իմաստով PISA 2025 միջազգային ստուգատեսի շրջանակում իրականացված հետազոտական աշխատանքը կարևոր ներդրում է կրթական համակարգի զարգացման համար»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ շնորհակալություն հայտնելով հետազոտության կազմակերպման և իրականացման աշխատանքներում ներգրավված բոլոր մասնագետներին և կառույցներին։
PISA միջազգային ստուգատեսին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ: Այն աշխարհում ուսումնառության գնահատման միջազգային ամենախոշոր ծրագիրն է, որը ստուգում է 15 տարեկան աշակերտների՝ իրական կյանքի մարտահրավերներին դիմակայելու կարողությունները, մասնավորապես՝ անհրաժեշտ գիտելիքներն ու հմտություններն ընթերցանության, մաթեմատիկայի և բնագիտության բնագավառներում։
PISA ստուգատեսն անցկացվում է յուրաքանչյուր երեք տարին մեկ՝ 2000 թվականից սկսած: PISA 2025-ը 9-րդ ստուգատեսն է, որի արդյունքների ամփոփումը նախատեսված է 2026 թ. աշնանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ: Տարրական դասարաններում հաճախ հանդիպում ենք այն խնդրին, որ սովորողները դասի ընթացքում պասիվ են, դժվար են կենտրոնանում կամ արագ են հոգնում: Այդ պատճառով կարևոր է դասապրոցեսում կիրառել խաղային մեթոդներ,…
Հարգելի՛ գործընկերներ: Տարրական դասարաններում հաճախ հանդիպում ենք այն խնդրին, որ սովորողները դասի ընթացքում պասիվ են, դժվար են կենտրոնանում կամ արագ են հոգնում: Այդ պատճառով կարևոր է դասապրոցեսում կիրառել խաղային մեթոդներ,…
«Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ Ձեզ ներկայացնել իմ հեղինակային թվային լուծումը, որը ստեղծել եմ Gemini AI տեխնոլոգիայի հիման վրա: Սա ինտերակտիվ «Բառերի ծառ» է, որը նախատեսված է 4-րդ դասարանում բարդ բառերի…
Մեթոդական թեմա. «Խաղայնացման (Gamification) և վիրտուալ լաբորատորիաների համատեղումը կենսաբանության բացահայտման գործընթացում (Գենետիկայի և Բջջաբանության օրինակով)» ​1. Թեմայի արդիականությունը (Ինչո՞ւ է սա կարևոր) ​Կենսաբանության որոշ բաժիններ (օրինակ՝ ԴՆԹ-ի կառուցվածք, սպիտակուցի կենսասինթեզ,…
Հարգելի գործընկերներ, Տարրական դպրոցում ծնողների դերը անփոխարինելի է, բայց հաճախ մենք՝ ուսուցիչներս, բախվում ենք երկու ծայրահեղության. կա՛մ ծնողը չափազանց ներգրավված է և փորձում է «սովորեցնել» մեզ դասավանդել, կա՛մ էլ լիովին…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց