«Երևանի նորաձևության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Կերպի ձևը․ երկխոսություն արվեստի և նորաձևության միջև» խորագրով ցուցահանդեսը:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկյա դիվանագիտական առաքելությունների այլ ներկայացուցիչներ, արվեստասեր հանրություն:
Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է թանգարանների և Հայաստանի նորաձևության և հագուստի պալատի միջև համագործակցությունը՝ նշելով, որ Հայաստանը հետևում է նորաձևության ոլորտի զարգացումներին ու աշխարհում ընթացող նոր միտումներին:
«Բազմաթիվ հանրահայտ թանգարաններ կազմակերպում են նման ցուցադրություններ, որոնցում նորաձևությունը համադրվում է արվեստի գործերի հետ: «Կերպի ձևը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսներ շուրջ 1 ամիս կանցկացվեն նաև Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների, Սերգեյ Փարաջանովի, Ռուսական արվեստի թանգարաններում, և այն լինելու է շարունակական։ Այս տարի 4 թանգարան է մասնակցում նորաձևության շաբաթին. վստահաբար, հաջորդ տարի մյուս թանգարանները ևս կմիանան նախաձեռնությանը»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը և նշել, որ նախարարությունը բաց է համագործակցության համար՝ հորդորելով հայ դիզայներներին չսպասել նորաձևության շաբաթին և հանդես գալ նոր առաջարկներով:
Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացվել են հայ դիզայներների հագուստներ, որոնք ստեղծվել են՝ թանգարանի մշտական ցուցադրության արվեստի գործերից ոգեշնչվելով։ 25 հայ դիզայներներ ներկայացրել են հագուստներ, որոնց հիմքում ընկած են ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային արվեստի տարբեր դարաշրջանների վարպետների ստեղծագործությունները։ Դիզայներները ոգեշնչվել են Վարդգես Սուրենյանցի, Հովհաննես Այվազովսկու, Գարզուի, Ժանսեմի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Հովնաթանյանի և այլոց աշխատանքներից՝ ստեղծելով ժամանակակից ձևերի մեջ արտահայտված արվեստ։ Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 24-ը:
Նշենք, որ «Կերպի ձևը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսներ շուրջ 1 ամիս կանցկացվեն նաև Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում, Սերգեյ Փարաջանովի թանգարանում և Ռուսական արվեստի թանգարանում։
Ծրագիրը նախաձեռնել են ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանի նորաձևության և հագուստի պալատը և «Մշակույթի զարգացման» հիմնադրամը։
Ցուցահանդեսների նպատակն է թանգարանային միջավայրում նորաձևության և արվեստի համադրության միջոցով ստեղծել նոր գեղարվեստական հարթակ, որտեղ Հայաստանի և սփյուռքի դիզայներները կկարողանան ներկայացնել ժամանակակից մեկնաբանություններ՝ հիմնված թանգարանների հավաքածուի վրա։
Յուրաքանչյուր թանգարան հանդես կգա ինքնատիպ ցուցադրությամբ՝ բացահայտելով նորաձևության և կերպարվեստի, ավանդույթի և նորարարության փոխկապակցվածությունը։ Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն Հայաստանից և սփյուռքից 30 դիզայներների աշխատանքներ՝ ոգեշնչված թանգարանային հավաքածուում պահվող արվեստի գործերից։ Դիզայներների կողմից ստեղծված հագուստները և աքսեսուսարները կհամադրվեն թանգարաններում ցուցադրվող թանգարանային նմուշների հետ և կներկայացվեն հատուկ թանգարանային մանեկենների վրա։
«Երևանի նորաձևության շաբաթ» ամենամյա միջոցառումն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի նորաձևության և հագուստի պալատի, միջազգային և տեղական գործընկերների հետ համատեղ՝ նպատակ հետապնդելով զարգացնելու հայկական նորաձևությունը և այն ճանաչելի դարձնելու համաշխարհային հարթակներում, իսկ Երևանն աստիճանաբար դասելու նորաձևության շաբաթ հյուրընկալող քաղաքների շարքում։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Ողջույն, սիրելի գործընկերներ: Գիտեմ, որ շատերիս համար այս շրջանը բավականին թեժ է՝ կապված տարակարգի թղթապանակների նախապատրաստման հետ: Ինձ հետաքրքիր է Ձեր փորձը. ո՞ր նյութերի կամ մեթոդական մշակումների վրա եք ավելի…
Հարգելի՛ գործընկերներ, խմբային աշխատանքների ժամանակ հաճախ ենք բախվում ԿԱՊԿ ունեցող երեխաների մեկուսացվածությանը: Ձեր փորձից ելնելով՝ ո՞ր թվային հարթակներն են (օրինակ՝ LearningApps, Wordwall) ավելի արդյունավետ աշխատում նրանց մոտիվացնելու և խմբային պրոցեսի…
Սիրելի՛ ուսուցիչներ, առաջարկում եմ քննարկել Google Doodle-ների կիրառումը դասապրոցեսում: Դրանք օգնում են տեսողականացնել պատմական իրադարձությունները և անհատների կենսագրությունները: Իմ առաջարկը. Սովորողներին հանձնարարել ստեղծել սեփական Doodle-ը (օր.՝ Կոմիտաս, Գրատպության տոն և…
Քննարկեք նորագույն տեխնոլոգիաների դերը: Օրինակ՝ ինչպես կարելի է AI գործիքներով մոդելավորել բջջի կառուցվածքը կամ կանխատեսել գենետիկական խաչասերումների արդյունքները:
Խաղը դպրոցում գիտելիքների մատուցման յուրահատուկ միջոց է:Այն թույլ է տալիս զուգակցել ուսուցումը զվարճանքի հետ:Եթե խաղը լավ է կազմակերպված,հորինված,ապա երեխան առանց երկմտելու մտնում է խաղի մեջ,փորձում է իր ուժերը հասակակիցների հետ,մրցում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց