«Գրչի և վրձնի վարպետները. Ավետիք Իսահակյան 150 և Մարտիրոս Սարյան 145»-ամյակներին նվիրված միջոցառումների շարքում՝ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները միջոցառումն անցկացրեցին Շիրակի մարզի Իսահակյան համայնքում, որտեղ անցել է Ավետիք Իսահակյանի մանկությունը: Գյուղի կենտրոնում՝ Ավետիք Իսահակյանի կիսանդրու մոտ, խորհրդանշական մթնոլորտում՝ թատերականացված ասմունքներ, ստեղծագործությունների մեկնաբանություններ, բովանդակային վերլուծություններ և գեղարվեստական ելույթներով հանդես եկան կենտրոնի և Իսահակյանի միջնակարգ դպրոցի աշակերտները: Մեծ գրողի մանկության հուշերով լի միջավայրը, յուրահատուկ մղում էր հաղորդում մասնակիցներին՝ ստեղծագործելու: Կազմակերպվեց նաև նկարչական պլեներ՝ բացօթյա ստեղծագործական աշխատանքներ սարյանական գույներով, որոնք այնուհտեև ներկայացվեցին ցուցադրության:
Միջոցառումն ևս մեկ հարթակ էր պատանիներին հաղորդակից դարձնելու մեր երկու մշակութային դեմքերի՝ գրականության և գեղանկարչության վարպետների կյանքի ու ստեղծագործական ժառանգությանը, ինչպես նաև խթանել նրանց ստեղծագործական մտածողությունն ու արտահայտման միջոցները։ Այս նախաձեռնությունը հնարավորություն տվեց պատանիներին ոչ միայն խորքային կերպով ուսումնասիրելու Ավետիք Իսահակյանի և Մարտիրոս Սարյանի արվեստն ու ստեղծագործությունը, այլև արտահայտելու իրենց զգացմունքներն ու պատկերացումներն արվեստի միջոցով՝ զարգացնելով մշակութային արժեքների հանդեպ հետաքրքրություն, հարգանք ու սեր։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Ընտանիք» կենտրոնի նախաձեռնությամբ:
Այսօր կրթական միջավայրը արագ փոխվում է, և ուսուցիչը կանգնած է մի կարևոր հարցի առաջ՝ ինչպե՞ս արդյունավետ կիրառել թվային կրթական հարթակներն ու առցանց գործիքները, որպեսզի դրանք ոչ թե բարդացնեն, այլ հեշտացնեն…
https://app.heygen.com/videos/avatar-iv-video-d27dd280149046de966b88d9c43ec268
«Լեզվական պատնեշ»â€¤ Ինչո՞ւ են երեխաները լռում անգլերենի դասին և ինչպես «բացել» նրանց խոսքը Հարգելի՛ գործընկերներ, Բոլորս էլ առնչվել ենք այն իրավիճակին, երբ աշակերտը գիտի քերականությունը, ունի բառապաշար, բայց երբ հերթը…
Անհատական թվային անվտանգությունը ԱԲ դարաշրջանում Մեդիագրագիտությունը պատմության դասին միայն փաստերի ստուգումը չէ, այլև սեփական անձի պաշտպանությունը: Յուրաքանչյուր ոք՝ թե՛ ուսուցիչը, թե՛ աշակերտը, պետք է գիտակցի, որ ԱԲ-ն կարող է օգտագործվել…
Աճի մտածելակերպը (growth mindset) այն գաղափարն է, որ մարդու կարողությունները հաստատուն չեն, այլ կարող են զարգանալ ջանքերի, փորձի և ճիշտ ռազմավարությունների միջոցով: Այս մոտեցումը կրթության մեջ փոխում է սովորողի վերաբերմունքը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց