ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ այս տարի գրքի փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը՝ այցելելով մարզեր. հոկտեմբերի 4-ին փառատոնը գնում է Կապան:
Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա ժամը 12:00-ին Կապանի մշակույթի կենտրոնում։ Մեկնարկը կտրվի «Կապան» պատկերագրքի շնորհանդեսով։
Փառատոնի շրջանակում տեղի կունենան գրքի շնորհանդեսներ, քննարկումներ, պոեզիայի ընթերցումներ, ստենդափ, «Լավ էլի» խմբի համերգը։
Կեսօրից մինչև ժամը 20։00-ը կգործի գրքի ցուցահանդես-տոնավաճառ, որին կմասնակցեն 15-ից ավելի հրատարակչություններ, գրախանութներ՝ իրենց հրատարակություններն առաջարկելով 20–50% զեղչով։
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
Գրքի երևանյան փառատոնի Կապան այցն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ, հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, աջակիցը՝ Կապանի համայնքապետարանը։ Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։
Կապանում անցկացվելիք միջոցառումների ծրագիրը
12:00-20:00 Գրքի ցուցահանդես-տոնավաճառ 20-50% զեղչով
12:00 «Կապան» գրքի շնորհանդես․ բացման ելույթներ
12:30 Պոետիկ փոթորիկ․ Հասմիկ Սիմոնյան, Եր Կար, Անուշ Քոչարյան, Անի Տոնոյան
14:00 «Ոչ մի շաբաթ առանց գրականության». ինչպե՞ս դասավանդել գրականություն. Հայկ Համբարձումյան
14:00 Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածներ» գրքի քննարկում «Տարբեր» ակումբի հետ. Վահագն Գասպարյան (6-12 տարեկանների համար). Զանգակ
15:00 Մհեր Արշակյանի «Ուրիշի օրագրեր» գրքի շնորհանդես. Անտարես
16:00 «Զուգահեռ ընթերցումներ» Հայկ Համբարձումյանի և Արքմենիկ Նիկողոսյանի հետ
17:00 ՍանձԱրձակ․ հանդիպում արձակագիրներ Համլետ Առաքելյանի և Հովիկ Աֆյանի հետ
18։00 Ստենդափ․ Արմեն Սարգսյան, Վազգեն Օհանյան, Տիգրան Գևորգյան
19:00 Համերգ․ «Լավ էլի»
Հավելենք, որ սեպտեմբերի 5-7-ը տեղի ունեցած Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնին մասնակցել են 50-ից ավելի հրատարակչություններ, գրախանութներ, թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային հաստատություններ։ Փառատոնն ունեցել է 40 հազարից ավելի այցելու, 18 հազարից ավելի վաճառված գիրք, երեք օրերին տեղի են ունեցել 50-ից ավելի միջոցառումներ:
Սեպտեմբերի 28-ին փառատոնն այցելել է Գյումրի՝ Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն։ Տեղի են ունեցել Հովհաննես Գրիգորյանի հուշատախտակի բացումը, «Բոլորովին ուրիշ աշուն․ Հովհաննես Գրիգորյան-80» խորագրով հոբելյանական ընթերցումներ, գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների հետ, քննարկումներ, թատրոնի բակում՝ գրքի ցուցահանդես-տոնավաճառ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այսօր կրթական միջավայրը արագ փոխվում է, և ուսուցիչը կանգնած է մի կարևոր հարցի առաջ՝ ինչպե՞ս արդյունավետ կիրառել թվային կրթական հարթակներն ու առցանց գործիքները, որպեսզի դրանք ոչ թե բարդացնեն, այլ հեշտացնեն…
https://app.heygen.com/videos/avatar-iv-video-d27dd280149046de966b88d9c43ec268
«Լեզվական պատնեշ»â€¤ Ինչո՞ւ են երեխաները լռում անգլերենի դասին և ինչպես «բացել» նրանց խոսքը Հարգելի՛ գործընկերներ, Բոլորս էլ առնչվել ենք այն իրավիճակին, երբ աշակերտը գիտի քերականությունը, ունի բառապաշար, բայց երբ հերթը…
Անհատական թվային անվտանգությունը ԱԲ դարաշրջանում Մեդիագրագիտությունը պատմության դասին միայն փաստերի ստուգումը չէ, այլև սեփական անձի պաշտպանությունը: Յուրաքանչյուր ոք՝ թե՛ ուսուցիչը, թե՛ աշակերտը, պետք է գիտակցի, որ ԱԲ-ն կարող է օգտագործվել…
Աճի մտածելակերպը (growth mindset) այն գաղափարն է, որ մարդու կարողությունները հաստատուն չեն, այլ կարող են զարգանալ ջանքերի, փորձի և ճիշտ ռազմավարությունների միջոցով: Այս մոտեցումը կրթության մեջ փոխում է սովորողի վերաբերմունքը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց