Որո՞նք են լինելու վաղվա Հայաստանի սահմանները:
-Անոնք, որ պիտ գծեն հայ զինվորի արիությունն ու հայրենասիրությունը:
Գ. Նժդեհ
ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Վանաձորի «Արբանյակ» ճամբարում հուլիսի 22-ից 30-ը իրականացրեց «Հայրենիքը զորեղ է նվիրյալներով» խորագրով ռազմահայրենասիրական պատանեկան ամառային դպրոց ծրագիրը:
Ծրագրի նպատակն էր նպաստել ազգային, համամարդկային արժեքներով հարուստ և…
ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությունը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր նշել են աղետների ռիսկի նվազեցման ԴԻՊԵԿՈ IV ծրագրի ավարտը՝ ներկայացնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրի հիմնական արդյունքները:
Քաղաքականություն մշակողները, դպրոցները և ծնողները այսուհետ կարող են հետևել իրենց դպրոցի արտակարգ իրավիճակներին պատրաստվածության մակարդակին և առավել լավ հասկանալ յուրաքանչյուր դպրոցի…
«Հեռավար ուսուցում» համակարգում ավարտվել է տարբեր առարկաների ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին, Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծել էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած և հեռավար դասընթացներ մշակած տարբեր…
ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հուլիսի 1-ից 7-ը ամփոփեց 2016-2017 ուսումնական տարին: Քննության առնվեցին մասնագիտական խմբակների իրականացրած տարեկան գործունեությունը, սաների ցուցաբերած արդյունքները:
Այս տարին ևս արգասաբեր էր և արդյունավետ: Դրա մասին էին վկայում տարբեր բնագավառներում սաների ձեռքբերումները. պարարվեստ, երգարվեստ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, նկարչական արվեստ, շախմատ, կյոկուշինկայ կարատե: Միջազգային, հանրապետական ու…
Աղվերանում տեղի է ունեցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016 թվականի վարկանիշավորան արդյունքների քննարկմանը նվիրված աշխատաժողով: Վարկանիշավորման հետազոտությունն իրականացրել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության, բուհերի Որակի կենտրոնների, ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կրթության թիմի ներկայացուցիչներ:
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ…
Նոյեմբերյան համայնքում ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբը գործունեության մի քանի ամսվա պատմություն ունի, որտեղ ոչ ֆորմալ կրթությամբ երեխաները ձեռք են բերում հմտություններ և գիտելիքներ քաղաքացիական կրթության, առաջնորդության և այլ ասպարեզներից: Կարևոր տեղ է հատկացվում նաև տեղական իշխանության մարմինների հետ համագործակցությանը, որպեսզի երեխաները գիտակցեն տեղական կառավարմանը քաղաքացիների մասնակցության կարևորությունը: Եվ ահա, ակումբականները իրենց…
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից ստեղծված ու շահագործվող «Հայկական կրթական միջավայր» պորտալն ու վերջինիս հիմնական ենթակայքերը՝ Հայկական կրթական ֆորումը, «Պաշարների շտեմարան» կայքը և Հեռավար ուսուցման համակարգը հունիս ամսին ունեցել են ավելի քան 830,000 էջի դիտում: Յուրաքանչյուր օր պորտալն ու իր ենթակայքերը ունեցել են միջինում 5,000 այցելու, ամսվա ընթացքում այցելուներն եղել են ավելի…
Հունիսի 24-ին ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի պարային համույթը մասնակցեց Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի /ԿԱՀԱ/ կողմից Երևանում կազմակերպված «Կովկասի առաջնություն 2017» միջազգային 4-րդ մրցույթ-փառատոնին:
Մասնակցության նպատակն էր սաներին հնարավորություն ընձեռել ներկայացնելու իրենց կատարողական կարողությունները, ձեռք բերել միջազգային մրցույթներին մասնակցության փորձառություն, ծանոթանալ տարբեր երկրների մշակութային առանձնահատկություններին:
Մրցույթ-փառատոնին մասնակցում էին պարային…
ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի խեցեգործության խմբակը հունիսի 23-ին Գյումրու «Սբ Հակոբ Մծբնեցի» եկեղեցու բակում կազմակերպեց «Կավե կամուրջ» խորագրով մասնագիտական դաս:
Բաց դաս-միջոցառման նպատակն էր դեռահասների մոտ առաջացնել հետաքրքրություն և սեր խեցեգործության նկատմամբ, արժևորել և գնահատել հայկական արհեստները, ազգային արժեքները, դաստիարակել գեղագիտական ճաշակ:
Խմբակի սաները մասնագիտական դասին մասնակից դարձրեցին…
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հունիսի 14-ին ամփոփեց համաշխարհային հռչակ վայելող ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին նվիրված ծրագիրը: Ծրագրի նպատակն էր արժևորել և գնահատել աշխարհահռչակ ծովանկարիչ Հ. Այվազովսկու արվեստը, ծանոթացնել նրա ստեղծագործություններին, պատանի նկարիչներին հնարավորություն ընձեռնել յուրովի վերարտադրել ծովանկարչի աշխատանքները, հաղորդակցվել և վարպետության դասեր առնել արվեստի…
Հարգելի՛ գործընկերներ, այսօր ցանկանում եմ բարձրացնել մի թեմա, որն ուղղակիորեն ազդում է մեր ամենօրյա աշխատանքի որակի և մեր ներքին խաղաղության վրա: Դա ուսուցիչ-ծնող փոխհարաբերություններն են: Բոլորս էլ հասկանում ենք, որ…
Ողջույն, սիրելի՛ գործընկերներ: Այսօր ցանկանում եմ անդրադառնալ արդյունավետ դասի կառուցվածքին: Ժամանակակից կրթության մեջ առանցքային նշանակություն ունի դասի փուլերի ճիշտ հաջորդականությունը՝ Խթանումից մինչև Կշռադատում և Անդրադարձ: Յուրաքանչյուր փուլ ունի իր առանձնահատկություններն…
«ՏԵԽՆՈԼՈԳ-ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ». Տեսական գիտելիքից դեպի 5-7-րդ դասարանցիների գործնական կարողունակություններ Հարգելի՛ գործընկերներ, շարունակելով իմ հեղինակային, մրցանակակիր նախագծի ներկայացումը («Մեդիանախաձեռնությունների կենտրոնի» մրցույթի հաղթող)՝ այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել նախագծի այն առանցքային ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ,…
Տեխնոլոգիայի սիրելի՛ ուսուցիչներ․ Ուրախ եմ ֆորումում Ձեզ ներկայացնել իմ հեղինակային հոդվածը՝ «ՄԵԴԻԱԳՐԱԳԵՏ ՏԵԽՆՈԼՈԳ» վերնագրով, և ցանկանում եմ բացել փակագծերը՝ անդրադառնալով այս թեմայի հույժ արդիականությանն ու մեր առջև դրված նպատակներին: Ինչո՞ւ…
Հարգելի՛ գործընկերներ, եկեք անկեղծ լինենք՝ այսօրվա «դիջիթալ» սերնդին դժվար է զարմացնել պատմական փաստերի պարզ վերարտադրությամբ: Հանրակրթության պետական նոր չափորոշիչը (ՀՊՉ) մեզնից պահանջում է ձևավորել կարողունակություններ, իսկ դա նշանակում է՝ աշակերտը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց