ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը հունիս ամսին

Հունիսի 30, 2017
Լուրեր կազմակերպություններից

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից ստեղծված ու շահագործվող «Հայկական կրթական միջավայր» պորտալն ու վերջինիս հիմնական ենթակայքերը՝ Հայկական կրթական ֆորումը, «Պաշարների շտեմարան» կայքը և Հեռավար ուսուցման համակարգը հունիս ամսին ունեցել են ավելի քան 830,000 էջի դիտում: Յուրաքանչյուր օր պորտալն ու իր ենթակայքերը ունեցել են միջինում 5,000 այցելու, ամսվա ընթացքում այցելուներն եղել են ավելի…

«Ընտանիք» կենտրոնի պարային համույթի գերազանց ելույթը «Կովկասի առաջնություն 2017» միջազգային մրցույթում

Հունիսի 27, 2017
Լուրեր կազմակերպություններից

Հունիսի 24-ին ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի պարային համույթը մասնակցեց Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի /ԿԱՀԱ/ կողմից Երևանում կազմակերպված «Կովկասի առաջնություն 2017» միջազգային 4-րդ մրցույթ-փառատոնին:

 Մասնակցության նպատակն էր սաներին հնարավորություն ընձեռել ներկայացնելու իրենց կատարողական կարողությունները, ձեռք բերել միջազգային մրցույթներին մասնակցության փորձառություն, ծանոթանալ տարբեր երկրների մշակութային առանձնահատկություններին:

Մրցույթ-փառատոնին մասնակցում էին պարային…

«Ընտանիք» կենտրոն. «Կավե կամուրջ» խորագրով մասնագիտական դաս

Հունիսի 26, 2017
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի խեցեգործության խմբակը հունիսի 23-ին Գյումրու «Սբ Հակոբ Մծբնեցի» եկեղեցու բակում կազմակերպեց «Կավե կամուրջ» խորագրով մասնագիտական դաս:

Բաց դաս-միջոցառման նպատակն էր դեռահասների մոտ առաջացնել հետաքրքրություն և սեր խեցեգործության նկատմամբ, արժևորել և գնահատել հայկական արհեստները, ազգային արժեքները, դաստիարակել գեղագիտական ճաշակ:

Խմբակի սաները մասնագիտական դասին մասնակից դարձրեցին…

«Ընտանիք» կենտրոն. «Այվազովսկու -200» ծրագրի ամփոփում

Հունիսի 20, 2017
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հունիսի 14-ին ամփոփեց համաշխարհային հռչակ վայելող ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին նվիրված ծրագիրը: Ծրագրի նպատակն էր արժևորել և գնահատել աշխարհահռչակ ծովանկարիչ Հ. Այվազովսկու արվեստը, ծանոթացնել նրա ստեղծագործություններին, պատանի նկարիչներին հնարավորություն ընձեռնել յուրովի վերարտադրել ծովանկարչի աշխատանքները, հաղորդակցվել և վարպետության դասեր առնել արվեստի…

Ճանաչողական այց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Հունիսի 16, 2017
Լուրեր կազմակերպություններից

Սերունդնե՛ր, դուք Ձեզ ճանաչեք Սարդարապատից:
Պ. Սևակ

ՀՀ ԿԳՆ  «Ընտանիք»  մանկապատանեական ստեղծագործական կենտրոնը հունիսի 8-ին «Ավարայրից մինչև Սարդարապատ» խորագրով ծրագրի շրջանակում  գիտաճանաչողական այց կատարեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Ծրագրի նպատակն էր բարձրացնել սաների ռազմահայրենասիրական ոգին, նրանց մոտ ձևավորել մայր հողը պաշտպանելու պատրաստակամություն, հաղորդակից դարձնել հայ ժողովրդի պատմության հերոսական էջերին, նպաստել…

«Ընտանիք» կենտրոնի այցը Ջավախք

Հունիսի 16, 2017
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի շրջանակում հունիսի 10-ից 12-ը Վրաստանի Հանրապետության Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի հայ երիտասարդական կրթամշակութային կենտրոններում անցկացրեց մասնագիտական կողմնորոշման դասընթացներ:  Այցի նպատակն էր նպաստել ազգային արհեստի ու արվեստի տարածմանն ու պահպանմանը, ամրապնդել համագործակցությունը Ջավախքի կրթամշակութային հաստատությունների հետ, սաներին ծանոթացնել  պատմամշակութային արժեքներին։

Նոյեմբերյանում ԻՄՓԱՔԹ ակումբը համագործակցում է համայնքապետարանի հետ

Հունիսի 15, 2017
Լուրեր կազմակերպություններից

Նոյեմբերյան համայնքում ապրիլից գործում է ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբը, որի հանդիպումների ընթացքում կրթական մոդուլների օգնությամբ երեխաները ստանում են կարողություններ և գիտելիքներ  կենսագործունեության տարբեր ոլորտներում կիրառելու նպատակով: Ավարտելով «Ակտիվ քաղաքացիություն» ուսումնական մոդուլը, ակումբը նախաձեռնեց «Միասին մեր համայնքի համար» համայնքային ծառայության ուսումնական ծրագիրը, որի նպատակն է համայնքի  զբոսայգու մի հատվածին  ավելի բարեկարգ տեսք…

Բակային ճամբար ԻՄՓԱՔԹ ակումբի կողմից

Հունիսի 13, 2017
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Բերդ համայնքի  ԻՄՓԱՔԹ  Պոզիտիվ   ակումբը, որի խնդիրն  է նպաստել երեխաների   քաղաքացիական  ու  հասարակական կարողությունների ձևավորմանը`  առաջնորդության, աշխատունակության, քաղաքացիական կրթության և այլ  ասպարեզներում, կյանքի կոչեց իր հերթական համայնքային նախագիծը: Ակումբի անդամներն՝ ակումբի առաջնորդ Լիանա Տերզիկյանի գլխավորությամբ  մշակեցին  երրորդ  համայնքային ծրագիրը «Դրական լիցքեր. Բակային ճամբար» անվամբ: Նախաձեռնության նպատակն էր եռօրյա…

«Ընտանիք» կենտրոն. Ֆլեշմոբ  «Այվազովսկի- 200»

Հունիսի 12, 2017
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հայ մեծ ծովանկարիչ Այվազովսկու 200 ամյակի կապակցությամբ իրականացնում է միջոցառումների շարք, որը մեկնարկվել է «Այվազովասկի-200»  ստեղծագործական մրցույթի հայտարարմամբ: Կենտրոնը համագործակցելով Գյումրու քաղաքապետարանի հետ,  հունիսի 6-ին ծրագրի շրջանակում Գյումրու Վարդանանց հրապարակում կազմակերպեց «Ներկիր ինքդ» խորագրով  պլանավորված զանգվածային գործողություն /ֆլեշմոբ/,  կենտրոնի սաների ձեռքի…

Դպրոցների վարկանիշավորման տվյալների երկրորդային վերլուծություն

Հունիսի 9, 2017
Լուրեր կազմակերպություններից

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Կրթության տեղեկատվավերլուծական ծառայության բաժնի մասնագետներն ամփոփել են դպրոցների վարկանիշավորման տվյալների երկրորդային վերլուծության արդյունքները (հաշվետվությունը կցվում է)։

Վերլուծության նպատակն է պարզել աշակերտների կրթական արդյունքի կապը դպրոցական միջավայրի մի շարք գործոնների հետ: Վերլուծության համար կիրառվել են 2015 և 2016 թվականների վարկանիշավորման տվյալները:

Ուսումնասիրությունը տեղադրված է նաև «Պաշարների շտեմարան» կայքում՝ 

  • Թվային գրագիտություն. ինչպե՞ս դասականը գրականությունը դարձնել «թրենդային»

    Թեմայի հեղինակ՝ manukyanlilit-1@mail.ru

    «Դասականը դարձնել թրենդային» նշանակում է, ոչ թե փոխել ստեղծագործության բովանդակությունը, այլ փոխել դրա մատուցման ձևն ու հասանելիությունը: Այսօրվա սերունդը տեղեկատվությունը սպառում է արագ, տեսողական և ինտերակտիվ եղանակով: Որպեսզի դասական գրականությունը…

  • Տարրական դպրոց 2026. AI, eTwinning և նորարար ուսուցչի մարտահրավերները

    Թեմայի հեղինակ՝ Syuzanna Sahakyan

    Ես որպես դասվար,տեսնում եմ,թե ինչպես արագ է փոխվում կրթական միջավայրը:Այսօր ցանկանում եմ կիսվել Ձեզ հետ ,մի քանի կարևոր մտքերով,ինչպես ընտրել այնպիսի հարթակներ դասապրոցեսի ընթացքում , որոնք հիմնված են երեք սկզբունքի…

  • Նորարական տեխնոլոգիա

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք բոլորս ականատեսն ենք, թե ինչպես է կրթական համակարգի զարգացումն անխզելիորեն կապվում նորարարական տեխնոլոգիաների հետ: Սակայն սա միայն տեխնիկական հագեցվածության հարց չէ, այլ բովանդակային ու մեթոդաբանական խորը…

  • Հեռավար ուսուցում․ ժամանակակից կրթության մրցունակ ուղին

    Թեմայի հեղինակ՝ Անի Ավետիսյան

    Հեռավար ուսուցումը վերջին տարիներին դարձել է կրթության կարևորագույն ուղղություններից մեկը՝ պայմանավորված ինչպես տեխնոլոգիական առաջընթացով, այնպես էլ գլոբալ մարտահրավերներով: Այն այլևս պարզապես ժամանակավոր լուծում չէ, այլ մրցունակ և զարգացող կրթական մոդել,…

  • 21-րդ դարի հմտությունները՝ կրթության նոր առանցքը

    Թեմայի հեղինակ՝ Անի Ավետիսյան

    21-րդ դարը բնութագրվում է արագ փոփոխություններով, տեխնոլոգիական զարգացմամբ և գլոբալ փոխկապակցվածությամբ: Այս պայմաններում կրթության հիմնական նպատակը այլևս չի սահմանափակվում միայն գիտելիքի փոխանցմամբ․ առաջնային է դառնում այն հմտությունների ձևավորումը, որոնք հնարավորություն…