Առողջ մարմնում առողջ հոգի նշանաբանն էր թևածում ֆիզկուլտուրայի առարկայական շաբաթվա ընթացքում, որն անցկացվեց Վանաձորի Ղ.Ալիշանի անվան հ.27 հիմնական դպրոցում: Շաբաթվա ընթացքում տեղի ունեցան մրցույթներ վոլեյբոլից VIII և IV դասարանների տղաների միջև: II ա դասարանում դասվար( Շ.Մայիլյան ) ացկացվեց գործնական աշխատանք «Վազք բարձր մեկնարկից» թեմայով: Աշակերտները կարողանում էին Ճիշտ դիրքից մեկնարկել…
Հայկական Կարմիր խաչը արդեն որերորդ անգամ կազմակերպում է «Սիրիահայերի ինտեգրման ծրագիր», որն էլ կազմակերպեց նկարների մրցույթ «Իմ Հայաստան» խորագրով: Մրցույթին մասնակցեց Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի 52 5-րդ դասարանցի, որում հիմնականում ներգրավված էր սիրիահայ աշակերտ ունեցող դասարանը: 52 աշխատանքներից ընտրվեցին 3 լավագույնները,որոնց հեղինակներն էին Օրուլեան Լալան,Մելքոնյան Ջուլիետան և Հակոբյան Գրետան:…
Օրը գեղեցիկ էր, արևոտ ու հաճելի, դպրոցը՝ տաք, դպրոցական առօրյան՝ բազմաբովանդակ ու հետաքրքիր: Այսօրվանից դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Ժորա Հովհաննիսյանի, Նորայր Մարտիրոսյանի և Մեհրի Գեղամյանի ղեկավարությամբ տրվել է բասկետբոլի միջդասարանային մրցումների մեկնարկը: Մրցասպարեզ էին դուրս եկել դպրոցի 9-րդ դասարանների տղաների թիմերը: Համառ ու անզիջում էր պայքարը: Աշակերտները գործողության մեջ էին դրել…
Սույն թվականի նոյեմբերի 18-ին Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ «Shakespeare Forever» խորագրով: Միջոցառումը կազմակերպել էր անգլերենի ուսուցչուհի Մ.Անանյանը:
Ծրագրում՝ Շեքսպիրի կենսագրական տվյալներ և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, հատվածներ «Համլետ» և «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործություններից (բեմականացված), սիրային և աշնանային սոնետները: Այս ամենը զուգորդված էր…
2016 թվականի հոկտեմբերի 14-ին Կոտայքի մարզի Արամուսի Վլ.Առաքելյանի անվան միջն.դպրոցի 1-ին «ա» դասարանում տեղի ունեցավ «Ա» տառի շնորհանդեսը, որին ներկա էին դպրոցի տնօրինությունը,ուսուցիչները: Երեխաները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել դասին:Երգի,ասմունքի և փոքրիկ ներկայացման միջոցով աշակերտները ներկայացրեցին«Ա» տառի դերն ու նշանակությունը:Դասին անտառից հյուր էին եկել փոքրիկ Մաշան և Կարմիր գլխարկը. իրենց հետ…
Նոյեմբերի 21-ին Եղվարդի Հ. Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի հիշատակին նվիրված միջոցառում: Ընդամենը մեկ դասաժամ տևած «Խուստուփի կանչը» խորագիրը կրող թատերական բեմադրության միջոցով դպրոցի գրական-երաժշտական խմբակի սաները` 5-9-րդ դասարանի աշակերտներ, ներկայացրին մեր պատմության ամենահակասական կերպարներից մեկի` Նժդեհի կյանքն ու գործունեությունը, մեծ հայրենասերի սխրանքն ու անձնական…
Նոյեմբերի 22-ին Կապանի հ.5 հիմնական դպրոցի «Բանավեճի ակումբի» սաները և Աշակերտական խորհուրդը հյուրընկալվեցին «Երիտասարդական հիմնադրամ» ակումբում, որտեղ, հիմնադրամի անդամներն անցկացրեցին բանվեճ` «Բարձր պաշտոնյաները պետք է ունենան բարձրագույն կրթություն» թեմայով:
Ճիշտ է, բանավեճի ձևաչափն ու գործառույթները տարբերվեցին այն տարբերակից, որով ուսանում է հ.5 հիմնական դպրոցի ակումբը (դա «Երիտասարդները ներգրավված հասարակության մեջ»…
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Քվանտ» վարժարան, որն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյակը: Սերժ Սարգսյանը կրթության ոլորտի պատասխանատուների, Երևանի քաղաքապետի և վարժարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել Հայաստանի Հանրապետության առաջին փորձարարական ոչ պետական դպրոցում, ծանոթացել հանրակրթության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող նորարարական-գիտական կենտրոնի հիմնանորոգված ուսումնական մասնաշենքի պայմաններին, կրթական ծրագրերին,…
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել է խորհրդակցություն՝ տեսադասերի արդյունավետության և թեմատիկ ուղղվածության վերաբերյալ: Քննարկման ընթացքում գյուղական դպրոցների և հեռավար կրթության զարգացման ՀՀ կառավարության հանձնարարականի կատարման շրջանակում ամփոփվել են կազմակերպված տեսադասերը, դրանց ընթացքում կիրառված մեթոդական մոտեցումներն ու հեռահաղորդակցման գործիքների արդյունավետությունը:
Խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը,…
ՀՀ կառավարության 01.10.2015թ «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2016թ միջոցառումների իրականացման ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին N44 արձանագրային որոշման հաստատված Հավելված 2-ի 9.2 կետի պահանջների համաձայն ՀՀ ԿԳՆ «Սիսիանի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում կազմակերպվեց միջոցառում՝դեռահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների և վնասակար այլ նյութերի շրջանառության կանխարգելմանն ուղղված: Կենսաբանության …
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…