ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադարձել է նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված օտար լեզուների, մասնավորապես ռուսաց լեզվի դասավանդման զարգացման հայեցակարգին, որը վերջին մի քանի օրերին լայն հասարակական արձագանք է ստացել. «Հանրակրթության ծրագրերում մեզ համար առաջնային է դիտվում բնական գիտությունների առարկայախմբի ուժեղացումը՝ հաշվի առնելով այն…
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդես է եկել կառավարության մեկ տարվա գործունեությանը նվիրված հաշվետու մամուլի ասուլիսով: Նախարարը հակիրճ ներկայացրել է կրթության ոլորտի ձեռքբերումներն ու կատարված աշխատանքները՝ նախակրթարաններից մինչև բարձրագույն կրթության համակարգ. «Վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների հիմնական քաղաքական ուղղվածությունն միտված է եղել կրթության որակի բարելավմանը: Կրթության որակի…
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը հյուրընկալել է Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգսի անվան վարժարանի նախկին փոխտնօրեն Վերներ Բլումեին, որը համագործակցելով Գյումրիի Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի անվան դպրոցների հետ` իրականացրել է բարեգործական մի շարք ծրագրեր: Մասնավորապես նա համակարգել է Գյումրիի դպրոցներին օժանդակություն ցուցաբերելու, դասասենյակներ կահավորելու, վերանորոգման…
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը, որի շրջանակում տեղի են ունեցել 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր: «Հայապահպանության հիմնախնդիրներ» խորագրով «Մայրենի լեզուն և դպրոցը հայ ինքնության կռվան» թեմատիկ նիստը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Վերջինիս խոսքով՝…
Սեպտեմբերի 19-ին Կապանի N13 հիմնական դպրոցում սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյանի նախաձեռնությամբ նշվեց Քաղաքացիական հասարակության օրը՝ «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» կարգախոսի ներքո:
Այս տոնը կոչված է տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը և հասարակության բոլոր անդամներին դարձնել դրա կրողն ու իրագործողը:
Ծրագրի նպատակն է խրախուսել ժողովրդավարական գործընթացը և…
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Հերացի ավագ դպրոցում ներկա է գտնվել «Աշխարհի մեծ դաս» միջոցառմանը՝ նվիրված ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված նպատակներին: Նախարարը հանդես է եկել դասախոսությամբ, պատասխանել դպրոցականների հարցերին: Բաց դասին ներկա են եղել նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հայաստանում…
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայ-ռուսական համալսարանի 20-ամյա հոբելյանին նվիրված գիտական խորհրդի հանդիսավոր նիստին:
Հանրապետության Նախագահը հոբելյանի կապակցությամբ ջերմորեն շնորհավորել է համալսարանի ղեկավարությանը, դասախոսներին, ուսանողներին և մաղթել հաջողություններ:
Սերժ Սարգսյանը Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, գիտու¬թյան և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար բուհի պրոֆեսորադասախոսական…
Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բարերար Էդուարդո Էռնեկյանի, մի շարք պաշտոնատար անձանց և պատվավոր հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Դպրոցի օծումը կատարել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հանրակրթական ուսումնական այդ հաստատությունը…
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հանդիպել է մի շարք դպրոցների տնօրենների և ԿԱԻ փորձագետների հետ, որի ընթացքում անդրադարձ է եղել հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրներին: Ըստ նախարարի` մշակվել է Օտար լեզուների դասավանդման հայեցակարգ, որը ներկայացվել է հանրային քննարկման: Լևոն Մկրտչյանի խոսքով` պետք է հստակեցնել հանրակրթական դպրոցներում…
Սեպտեմբերի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն-2017» ծրագրի Հայոց լեզվի ուսուցման 5-օրյա դասընթացի ամփոփում՝ ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության աշխատակիցների և դասընթացների ուսուցիչների մասնակցությամբ:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ողջունեց ծրագրի մասնակից ուսուցիչներին՝ 8 փուլերին անցկացրած դասերը կազմակերպված և արդյունավետ անցկացնելու համար: Գիտակրթական ծրագրերի…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…