Դեկտեմբերի երկուսին խնկոյանական շունչն էր թևածոմ Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի IIIա դասարանում: Աշակերտները սկզբում ներկայացրին նրա մանկության տարիները, ապա հանդիսատեսին ծանոթացրին «Հասկեր» և «Աղբյուր» ամսագրերի հետ, որտեղ աշխատակցել է Աթաբեկ Խնկոյանը: Միջոցառման մասնակիցները լուսաէկրանին տեսան նաև Աթաբեկ Խնկոյանի կազմած դասագրքերը՝ «Լուսաբեր», «Կարմիր արև» և «Մեր դպրոցը»: Մեծ ոգևորությամբ…
Ուսուցման լավագույն փորձի տարածման լավագույն միջոցներից մեկն էլ բաց դասերի կազմակերպումն է, որն արդեն ավանդույթ է դարձել Հրազդանի Վ. Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցում:
Բաց դասերը նաև հնարավորություն են տալիս դասավանդումն իրականացնել ավանդական և ժամանակակից մեթոդների ճիշտ, դասի նպատակին համահունչ ընտրությամբ, կիրառմամբ, համադրմամբ, տեխնիկական և էլեկտրոնային միջոցների տեղին և…
Նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները: Հատկանշելով, թե ինչ ակնկալիքներ կան կրթության բնագավառից, վարչապետը նշել է մի շարք հարցադրումներ, այդ թվում, որ Հայաստանի Հանրապետության երեխան կարողանա տիրապետել երեք լեզվի:
Վարչապետի…
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված «Ուսանողական կառույցների ազդեցությունը և դերը բարձրագույն կրթական համակարգում» խորագրով ուսանողական միջազգային ֆորումի մասնակիցներին: Ֆորումն անցկացվում է երրորդ անգամ, մասնակցում են Գերմանիայի, Իտալիայի, Հունաստանի, Իսպանիայի, Լիտվայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Չինաստանի և Վրաստանի ուսանողական կառույցների ղեկավարները:
Ողջունելով…
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարիին:
Ողջունելով դեսպանին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները, որոնք դարերի պատմություն ունեն, մեր երկրի համար կարևորվում են հատկապես` կրթամշակութային ոլորտում: Այդ համատեքստում` Լևոն Մկրտչյանը կարևորել է համագործակցության զարգացմանն ու…
ՎՎ գրասենյակի «Մեր խաղաղության ճանապարհը» ծրագրի շրջանակում, Կապանի 5 հիմնական դպրոցի դասվար Ա. Հայրապետյանը վարեց խմբակի հերթական պարապմունքը:
Թեման «Խաղաղության կառուցումն է»:
Խմբակում ներգրավված են խոցելի ընտանիքների սովորողներ, որոնք օթևանում են «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում»:
Սովորողները նախ ճյուղ առ ճյուղ բացահայտեցին նախորդ պարապմունքում իրենց իսկ կառուցած «Խաղաղության ծառը», ապա…
Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցի «Գտնված երազ» նախակրթարանում «Ոսկե աշուն» էր։ Նախակրթարանի սաներն իրենց գեղեցիկ երգով, պարով ու աշունը գովերգող խոսքերով դահլիճ էին բերել Հայաստանի աշունը՝ իր ողջ ճոխությամբ, առատությամբ ու ոսկեդեղին գույներով։
Երեխաներն իրենց փոքրիկ ելույթներով բնութագրեցին աշունն իր ողջ հմայքով։
Դահլիճը զարդարված էր վառ ծիրանի, կարմիր, դեղին գույներով,…
Գյումրու թիվ մեկ ավագ դպրոցում անցկացվեց ևս մեկ ինքնատիպ դաս հայ գրականությունից: Դասը վարում էր հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Նուբար Ղարագյոզյանը:
12-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտները ներկայացնում էին իրենց ստեղծագործությունները` «Մի կյանքի պատմություն» վերնագրով: Դասի ակադեմիական նպատակը երեխաների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն էր, վերլուծական մտքի ձևավորումը: Դասի սոցիալական…
Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում ընտրություններ էին։ Այո, ընտրություններ, բայց ոչ համապետական, այլ «Առաջին անգամ ընտրող» ծրագրի շրջանակներում X-XII դասարանների աշակերտները գործնական ընտրություններ էին անցկացնում։ Նրանք իրենց ստացած տեսական գիտելիքները կիրառեցին գործնականում՝ ընտրելով նախագահ։ Թեկնածուները 4-ն էին՝ իրենց թիմերով, նախընտրական ծրագրերով, հանդիպումների ժամանակացույցով։ Հանձնաժողովն էլ արհեստավարժ էր, խստապահանջ և անաչառ։…
2016թ. դեկտեմբերի 1-ին Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցում կազմակերպվեց սեմինար՝ նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան:
Սեմինարի ընթացքում աշակերտները ներկայացրին ՄԻԱՎ – ՁԻԱՀ –ի առաջացման պատճառները, զարգացման պատմությունը, վիճակագրական տվյալներ և ՄԱԿ – ի միջազգային կոնվենցիաները:
Ցուցադրվեցին տեսանյութեր, համակարգչային սահիկներ:
Միջոցառման վերջում կենսաբանության ուսուցչուհին ամփոփեց միջոցառումը: Բարձր դասարանցիներին ուղղված…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան