Օգոստոսի 20-25-ը Կրթության ազգային ինստիտուտը կհրատարակի ուսուցիչների համար նախատեսված տեղեկագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը` տեղեկագիրը կազմված կլինի ուսուցիչներին ուղղված նամակներից ու խորհուրդներից: Յուրաքանչյուր դպրոց կստանա մեկ օրինակ անվճար տեղեկագիր:
«Այս հրատարակությունը կազմված է Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների մեթոդաբանական նամակներից, որոնցից յուրաքանչյուրը հասցեագրված է տվյալ առարկայի ուսուցիչներին: Զետեղված են երաշխավորված խորհուրդներ արդյունավետ աշատելու համար»,- ասաց Ն. Ղուկասյանը` շեշտելով, որ այս գրքի հրատարակման հիմնական նպատակն է, որ ուսուցիչը նոր գրքերում եւ այլ նորություններ հանդիպելիս դժվարություններ չունենա:
Գիրքը կարեւորվում է նաեւ տվյալ առարկայի գնահատման նոր մեթոդաբանության ներկայացմամբ: Ուսուցիչների համար նախատեսված տեղեկագիրը հրատարակվում է յուրաքանչյուր տարի` ուսումնական նոր տարվան ընդառաջ:








