Educational materials

Նորություններ

Միջոցառում Գավառի հ.1 հիմնական դպրոցում
08-07-2010

Հուլիսի 7–ին Գավառ քաղաքի h.1 հիմնական դպրոցում «հանդիպեցին» 9-րդ դասարանի աշակերտները և «Հայկական կրթական միջավայր» ֆորումը։ Աշակերտները ծանոթացան ֆորումում գրանցվելու և աշխատելու սկզբունքներին, քննարկվող թեմաներին ու կատարված գրառումներին: Նրանցից երկուսը՝ Սվետա Սարգսյանը  և Ժենյա Չատիկյանը նաև գրառումներ արեցին «Ստեղծագործողի անկյուն» ու «Պոեզիա» թեմաներում: Միջոցառումը կազմակերպել էին և աշակերտներին օգնեցին դպրոցի օպերատոր Գոհար Գասպարյանն ու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) Գեղարքունիքի մարզային համակարգող Լյուբա Չքոլյանը:

Լյուբա Չքոլյան
ԿՏԱԿ–ի Գեղարքունիքի մարզային համակարգող


Armenia Educational News