Սկսվել են ՀԴԻՑ–ի ընդլայնման աշխատանքները և մասնագետների վերապատրաստումը
01-07-2010Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) սկսել է իրականացնել Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի (ՀԴԻՑ) ընդլայնման աշխատանքները։ 2011 թվականի հունվարից ՀԴԻՑ-ում ընդգրկված 644 դպրոցներին կմիանան 300 նոր դպրոցներ։ Ցանցին նոր միացվող դպրոցների համապատասխան մասնագետների վերապատրաստումը կազմակերպելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով Կրթության ազգային ինստիտուտի մասնագետները հունիսի 22-ից սկսել են վերապատրաստման դասընթացների առաջին փուլը՝ դրանցում ընդգրկելով Երևանի, Շիրակի ու Լոռու մարզերի ավելի քան 130 դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչների։
Սեփ. լր.








